Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Այս հարցում տարբեր ճամբարներ չկան. ՀՅԴ-ն կողմ կքվեարկի Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն

Այս հարցում տարբեր ճամբարներ չկան. ՀՅԴ-ն կողմ կքվեարկի Մանվել Գրիգորյանին 
անձեռնմխելիությունից զրկելուն

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍՒ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը կողմ կքվեարկի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից  և ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդություններին: Ազգային ժողովի արտահերթ նիստում այս մասին հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Չեմ կարծում, որ այս հարցում որևէ մեկն այլ կերպ է մտածում, սա այն դեպքն է, որ չկան տարբեր ճամբարներ: Մենք երկու միջնորդություններին էլ կողմ ենք լինելու, որովհետև դրան դեմ լինելը նշանակում է խոչընդոտել արդարադատությանը: Մենք պետք է նպաստենք, որ իրավապահ մարմինները շարունակեն իրենց աշխատանքը և կատարեն այն ամենը, ինչ պարտավոր են կատարել ու հնարավորինս արագ մեզ վերադարձնեն մեր արժանապատվությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նա:

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում ԱԱԾ-ի իրականացրած բացահայտումներին՝ Ռուստամյանը շեշտեց, որ փաստերը սահմռկեցուցիչ են: «Սա խայտառակություն է և սրբապղծություն: Մենք պետք է մտածենք, թե ինչպես ենք վերացնելու այս ամենի հետևանքները, որ վերականգնենք մեր ազգային հպարտությունը: Մեր բոլոր խնդիրները պետք է ուղղված լինեն նրան, որ բացահայտումները լինեն հնարավորինս արագ, սա է, որ մենք պետք է այսօրվա արդարադատությունից ակնկալենք, իսկ մենք պետք է նպաստենք, որ այդ բացահայտումները լինեն սպառիչ ու համոզիչ մեր հասարակության համար, որ այսպիսի դեպքերն այսուհետ բացառվեն»,- եզրափակեց Ռուստամյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]