Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մասքը հայտարարել Է, որ Tesla-ի աշխատակիցներից մեկն զբաղվել Է սաբոտաժով. CNBC

Մասքը հայտարարել Է, որ Tesla-ի աշխատակիցներից մեկն զբաղվել Է սաբոտաժով. CNBC

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Էլեկտրամոբիլներ արտադրող Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասքը ստորադրյալներին հայտարարել Է, որ ընկերության աշխատակիցներից մեկն զբաղվել Է սաբոտաժով, ինչպես նաեւ ապօրինաբար գաղտնի առեւտրային տեղեկատվություն Է տարածել:

Հունիսի 18-ին այս մասին հայտնել Է CNBC հեռուստաընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հեռուստաընկերությունն ունի Էլեկտրոնային նամակի տեքստը, որը Մասքն ուղարկել Է Tesla-ի աշխատակիցներին: Դրանում նա պնդում Է, որ աշխատողներից մեկն արտադրությունում զբաղվել Է «ընդգրկուն սաբոտաժով»:

Ընկերության ղեկավարի խոսքով՝ այդ աշխատակիցը, որի անունը չի նշվում, առանց թույլտվության ինչ-որ փոփոխություններ Է կատարել գործառական համակարգի համակարգչային կոդում, որը տեղակայված Է հավաքված ավտոմեքենաներում, ինչպես նաեւ Tesla-ի գաղտնի տեղեկատվությունը հայտնել Է երրորդ կողմի: Ինչպես նշել Է Մասքը, հիշյալ աշխատակցին հարցաքննել են: Այս պահին Tesla-ն հետաքննություն Է անցկացնում եւ փորձում Է պարզել, թե նա ունեցել Է արդյոք հանցակիցներ, ինչպես նաեւ կարող Էր արդյոք նա նախահամաձայնության գալ որեւԷ մրցակից ընկերության հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]