1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Աստանայում բացվել Է ԱՊՀ-ի գիտական ու ստեղծագործական մտավորականության համաժողովը

Աստանայում բացվել Է ԱՊՀ-ի գիտական ու ստեղծագործական մտավորականության համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աստանայում հունիսի 19-ին բացվել Է ԱՊՀ-ի գիտական ու ստեղծագործական մտավորականության 13-րդ համաժողովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Երկօրյա հանդիպումը ավելի քան 200 պատվիրակների Է հավաքել Ռուսաստանից, Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ղրղզստանից, Ղազախստանից, Մոլդովայից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Ուկրաինայից եւ Ուզբեկստանից:

Միջոցառման ընթացքում կկայանա ԱՊՀ-ի գլխավոր միջպետական մրցանակի «Համագործակցության աստղի» դափնեկիրների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը, որը շնորհվում Է արվեստի, գիտության եւ կրթության բնագավառում նշանակալի ձեռքբերումների համար: Համաժողովը կավարտվի բանաձեւի ընդունմամբ, որում մասնակիցները կամփոփեն համատեղ աշխատանքի արդյունքենրը եւ կձեւակերպեն մոտակա հեռանկարների խնդիրները: Ինչպես հայտնել Է ՏԱՍՍ-ը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի ուղերձ Է հեղել համաժողովի մասնակիցներին: Այն ընթերցել Է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:

Դրանում նա նա հույս Է հայտնել, որ համաժողովի նախաձեռնությունները կծառայեն Համագործակցության երկրներում ինտեգրացիոն գործընթացների ծավալմանը: Պետության ղեկավարը նաեւ նշել Է, որ ներկայիս հանդիպման հանգուցային թեման՝ «Երկխոսությունը ԱՊՀ-ում. հումանիտար համագործակցության հեռանկարները 21-րդ դարում», հույժ հրատապ թեմա Է: «Վստահ եմ, որ ձեր առաջարկություններն ու նախաձեռնությունները կծառայեն ԱՊՀ-ի տարածքում ինտեգրացիոն գործընթացների հետագա առաջխաղացմանը, մեր երկրների ժողովուրդների միջեւ բարեկամության եւ փոխըմբռնման ամրապնդմանը»,- ասված Է ՌԴ նախագահի ուղերձում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]