Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի Սենատն ընդունեց Պենտագոնի՝ 716 միլարդ դոլարի բյուջեի նախագիծը

ԱՄՆ-ի Սենատն ընդունեց Պենտագոնի՝ 716 միլարդ դոլարի բյուջեի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հունիսի 18-ին կայացած նիստում ընդունել Է 2019 ֆինանսական տարվա համար (սկսվում Է ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ից) երկրի պաշտպանության նախարարության բյուջեի եւ քաղաքականության ուղղությունների օրինագիծը: Օրինագիծը հավանության Է արժանացել 85 ձայնով, դեմ Է հանդես եկել 10 սենատոր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչության ֆինանսավորման ընդհանուր ծավալը, փաստաթղթի տեքստի համաձայն՝ պետք Է կազմի 716 միլիարդ դոլար՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պահանջին համապատասխան: Այդ գումարից շուրջ 617 միլիարդ դոլարը նախատեսված Է անմիջականորեն Պենտագոնի, իսկ մնացած մասը՝ արտասահմանում գործողությունների շարունակման համար: Օրինագիծն առաջին հերթին միտված Է զինծառայողների թվի ավելացմանը, այն կաճի մոտավորապես 16 հազարով: Բացի դրանից, 2,6 տոկոսով կավելացվի նրանց դրամաբավույթը: 40 միլիարդ դոլար կծախսվի երկրի ռազմաօդային ուժերի արդիականացման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am