Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թրամփը Չինաստանին սպառնացել Է մաքսերի հերթական ընդգրկուն բարձրացմամբ

Թրամփը Չինաստանին սպառնացել Է մաքսերի հերթական ընդգրկուն բարձրացմամբ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ պատրաստ Է 10-տոկոսանոց մաքսերով հարկել 200 միլիարդ դոլար գումարի չինական ներմուծվող ապրանքներ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սպիտակ տունը: Թրամփը հայտարարել Է, որ եթե Պեկինն ի պատասխան չինական ապրանքների՝ ավելի վաղ հայտարարված բարձրացված ամերիկյան մաքսերի նոր քայլեր ձեռնարկի համանման ուղղությամբ, «մենք դրանց կհակազդենք ապրանքների՝ եւս 200 միլիարդ դոլարի լրացուցիչ սակագների սահմանմամբ»:

Սպիտակ տան հայտարարության մեջ ասված Է, որ Դոնալդ Թրամփն արդեն ցուցում Է տվել ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցչին պատրաստելու չինական այն ապրանքների ցուցակը, որոնք կընկնեն մաքսերի աճի նոր շրջափուլի տակ: Հունիսի 15-ին Թրամփն արդեն հայտարարել Էր չինական ապրանքների՝ 50 միլիարդ դոլար արժեքով 25-տոկոսանոց մաքսերի սահմանման մասին, Պեկինը համանման պատասխան միջոցներ Է ձեռնարկել ներմուծվող ամերիկյան ապրանքների նկատմամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]