Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արծվիկ  Մինասյանը հանդիպել է «SCHNEIDER GROUP» ընկերության հիմնադիր Ուլֆ Շնայդերի հետ

Արծվիկ  Մինասյանը հանդիպել է «SCHNEIDER GROUP» ընկերության հիմնադիր Ուլֆ 
Շնայդերի հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հունիսի 18-ին հանդիպում է ունեցել գերմանական «SCHNEIDER GROUP» ընկերության հիմնադիր և «OWC» հրատարակչության արտաքին տնտեսական հարցերով գործադիր տնօրեն Ուլֆ Շնայդերի հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Վերջինս նախարարին տեղեկացրել է, որ նախատեսում են  ընկերության գրասենյակ բացել Հայաստանում։ Նախարարին  ներկայացնելով  ընկերության գործունեությունը, Ուլֆ Շնայդերը հայտնել է , որ  «SCHNEIDER GROUP»-ը գործարարությամբ զբաղվելու ուղղությամբ ծառայություններ է մատուցում աշխարհի մի շարք երկրներում։ Մասնավորապես, մատուցվող ծառայությունների մեջ մտնում են  շուկա մուտք գործելու ռազմավարության մշակումը, հաշվապահական հաշվառումը, հարկային, արտահանման հարցերով խորհրդատվությունների տրամադրումը, վեճերի լուծման իրավական աջակցությունը, ինչպես նաև իրավաբանական տարբեր հարցերի` միգրացիոն, աշխատանքային, պայմանագրային և կորպորատիվ իրավունքների ոլորտներում խորհրդատվությունների տրամադրումը: 

Նախարար Մինասյանը ողջունել է «SCHNEIDER GROUP» ընկերության կողմից մեր երկրում գրասենյակ բացելու նախաձեռնությունը, հայտնելով գերատեսչության իրավասությունների սահմաններում ընկերության հետ համատեղ աշխատանքի պատրաստակամությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]