Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հուլիս

Մունդիալ-2018. ինչ հանդիպումներ կան այսօր


ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցումային 5-րդ օրը կկայանա ևս 3 հանդիպում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, կկայանան H  խմբի վերջին երկու խաղերը: Երևանի ժամանակով 16:00-ին Կոլումբիան կմրցի Ճապոնիայի հետ, իսկ Լեհաստանը ժամը 19:00-ին կխաղա Սենեգալի հետ:

Իսկ արդեն ժամը 22:00-ին A խմբի կկայանա երկրորդ տուրի Ռուսաստան-Եգիպտոս հանդիպումը:

Առաջին տուրից հետո A խմբի առաջատարները Ռուսաստանի և Ուրուգվայի ընտրանիներն են, որոնք ունեն 3-ական միավոր: Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան միավոր չունեն:

 




Այս թեմայով

... վերջին լուր "«Մունդիալ-2018»" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ