Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հուլիս

Սփյուռքի նախարարությունը Մանվել Գրիգորյանի գործունեության վերաբերյալ ստացված տեղեկությունները ուղարկել է ՀՔԾ


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտում և առանձնատանը ԱԱԾ կողմից իրականացված գործողությունների և դրանց արդյունքում տեղ գտած բացահայտումների հանրայնացումից հետո ՀՀ սփյուռքի նախարարությանն իրենց վրդովմունքն ու խորը մտահոգությունն են հայտնել արտերկրի հայ համայնքային կառույցների ղեկավարներ և համայնքների ներկայացուցիչներ:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, տարբեր երկրներից  հայրենակիցները տարաբնույթ տեղեկություններ են հաղորդել Մանվել Գրիգորյանի ղեկավարած կառույցի հետ իրենց առնչությունների և համագործակցության ձախողված փորձի մասին։ 

Նախարարության կողմից ստացված տեղեկատվությունը, ըստ կարգի, սփյուռքի նախարարի կողմից փոխանցվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն՝ օրենքով ընթացք տալու համար։

«ՀՀ սփյուռքի նախարությունը, լինելով Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի միջև հարաբերությունները համակարգող մարմին, հետամուտ է լինելու արտերկրում բնակվող հայերին մտահոգող հարցերին պատասխաններ տալուն»,- ասված է հաղորդագրության մեջ:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ