Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հուլիս

14-ամյա Հայկ Հարությունյանը դեռ չի հայտնաբերվել. դատախազությունը քրեական գործ է հարուցել սպանության հատկանիշներով


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ 10 օր անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանը չի հայտնաբերվել. Արարատի մարզի դատախազությունը դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

«Նյութի նախապատրաստումը 10 օր է տևում,  և քանի որ Հայկ Հարությունյանը դեռևս չի հայտնաբերվել  Արարատի մարզի դատախազությունում հարուցվել  է քրեական գործ Քրեական օրենսգրքի  104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն»,- նշեցին դատախազության հանրային կապերի բաժնից:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ ժամը 17:50-ի դրությամբ՝ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը Արարատի մարզի Այնթապ համայնքում գտնվող «Կոնիտինենտալ» ռեստորանա-հյուրանոցային համալիրի հետնամասում՝ դժվարանցանելի հատվածում, իրականացնում է որոնողական աշխատանքներ

Աուտիզմ ունեցող տղայի որոնողական աշխատանքներում ներգրավված են Արարատի մարզի Մասիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ոստիկանության աշխատակիցներ և կամավորներ:

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայություն հունիսի 9-ին, ժամը 21:32-ին ահազանգ էր ստացվել, որ ս/թ հունիսի 8-ին, ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, 2004թ. ծնված Հայկ Հարությունյանը դուրս է եկել տանից և չի վերադարձել: Ստացված տեղեկություններով՝ երեխայի հագին եղել է կանաչ վերնաշապիկ և կիսավարտիք: 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ