Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մանվել Գրիգորյանը գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել իրեն անձեռնմխելիությունից զրկելուն

Մանվել Գրիգորյանը գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել իրեն 
անձեռնմխելիությունից զրկելուն

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը նամակ է ուղղել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Aysor.am-ը: ԱԺ նախագահին ուղղված նամակում Մանվել Գրիգորյանը իր գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել իրեն անձեռնմխելիությունից զրկելուն, քանի որ որևէ ցանկություն չունի նախաքննության ընթացքը խոչընդոտելու: 


«Տեղեկացված եմ ԱԱԾ տարածած նյութերից և հանրային արձագանքից։ Տեղյակ եմ նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության արձագանքից։ Հարկ եմ համարում հայտնել, որ նման արձագանքը սպասելի էր, եթե չեն ներկայացված նաև հակափաստարկները։ Իսկ դա հնարավոր է անել միայն խորը, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննության ընթացքում։

Նախաքննության ընթացքում մանրամասն կներկայացնեմ բոլոր անհրաժեշտ ապացույցները, այդ թվում՝ փաստաթղթային, թե խնդրո առարկա գույքն ինչու և ինչ ձևով է հայտնվել Երկրապահ կամավորական միությանը սպասարկող պահեստներում, թե ինչպես է այն անընդհատ օգտագործվել այդ միության կանոնադրական խնդիրների լուծման համար։ Չմոռանանք, որ Երկրապահ կամավորական միությունը կար, մնում է և շարունակելու է մնալ Հայաստանի և Արցախի անվտանգությանը աջակցող հենասյուներից մեկը։

Քանի որ չունեմ որևէ ցանկությունը խոչընդոտելու նախաքննությանը, կոչ եմ անում իմ գործընկերներին համաձայնություն տալ ինձ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու՝ առանց իմ ներկայության։ Վստահ եմ, որ իմ անունը ես կվերականգնեմ», - գրված է Մանվել Գրիգորյանի նամակում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Արսեն Բաբայանը հայտնեց, որ Ազգային ժողովի աշխատակազմը Մանվել Գրիգորյանից ԱԺ նախագահին ուղղված նամակ պաշտոնապես չի ստացել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]