Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Սեպտեմբեր

Արթուր Գրիգորյանը KFW տնօրենի հետ քննարկել է Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման հետ կապված հարցեր


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հունիսի 18-ին ընդունել է KFW գերմանական զարգացման բանկի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկային: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի իրականացման հետ կապված մի շարք հարցեր:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Գրիգորյանը նշել է, որ բարձր է գնահատում բանկի հետ համագործակցությունը և համոզմունք հայտնել, որ Գերմանիայի կառավարության և KFW բանկի կողմից Հայաստանի էներգետիկայի բնագավառին ցուցաբերվող աջակցությունն այսուհետ ևս կլինի շարունակական և արդյունավետ: Օլաֆ Զիմելկան հույս է հայտնել, որ ծրագրի հետ կապված տեխնիկական խնդիրներն առաջիկայում վերջնական լուծում կստանան, որի արդյունքում ծրագիրը կմտնի իրականացման փուլ: Այդ համատեքստում նախարարը նշել է, որ հայկական կողմը շահագրգռված է ծրագիրը կյանքի կոչելու հարցում՝ հաշվի առնելով, որ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումը թույլ կտա ընդլայնելու տարածաշրջանային համգործակցությունը՝ կապող օղակ դառնալով Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ համակարգերի միջև:

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ