Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

Գյուղատնտեսության նախարարը կաթի մթերման գնի նվազման հարցը կքննարկի ֆերմերների հետ


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հունիսի 18-ին կառավարության դիմաց կաթի մթերման գնի նվազման դեմ բողոքող քաղաքացիներին հրավիրեց իր աշխատասենյակ՝ խնդիրը մանրամասն քննարկելու: «Մենք կփորձենք որևէ ելք գտնել, կհանդիպենք, կքննարկենք, փորձենք ընդհանուր եզրահանգման գալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Գյուղացիները պահանջում են, որ կաթի գինը վերահսկվի կամ էլ միջինացված գին սահմանվի, որը կպահպանվի ամառ թե ձմեռ: «Մեկ ամսվա ընթացքում կաթի գինը 70-80 դրամով նվազել է, և կաթը մթերող ընկերություններն այդպես էլ հստակ չեն նշել, թե որն է կաթի մթերման գնի նվազման պատճառը»,-նշեցին բողոքի ակցիայի մասնակիցները:

Նախարար Խաչատրյանն ընդգծեց, որ հանձնարարական է տրված՝ ստուգելու վաճառքում գտնվող կաթի վրա առկա մակնշումները, պարզելու համար դրա բաղադրությունը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ