Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Fitch Ratings»-ը հաստատել է Հայաստանի երկարաժամկետ վարկանիշները B+ մակարդակում՝ «դրական» կանխատեսմամբ

«Fitch Ratings»-ը հաստատել է Հայաստանի երկարաժամկետ վարկանիշները B+ մակարդակում՝ «դրական» կանխատեսմամբ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Fitch Ratings» միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի՝ արտարժույթով եւ ազգային արժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները  B+ մակարդակում՝ «դրական» կանխատեսմամբ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Fitch Ratings»-ի մամուլի հաղորդագրությունը, համաձայն որի, Հայաստանի վարկանիշը հավասարակշռում են վստահելի արժութային քաղաքականության շրջանակը, արտաքին դիսբալանսի կրճատումը, մեկ շնչի հաշվով եկամուտների ավելացումը, կառավարման ցուցանիշները՝  ընդդեմ բարձր բյուջետային դեֆիցիտի, որը տանում է պարտքի բեռի ավելացման, արտաքին պարտքի բարձր ցուցանիշն ու լարված հարաբերությունները հարևան երկրների հետ։

Վարկանիշային գործակալությունը շնորհել է Հայաստանին արտարժույթով և տեղական արժույթով թողարկողի դեֆոլտի կարճաժամկետ B վարկանիշ, իսկ «երկրի առաստաղի» վարկանիշը հաստատվել է BB- մակարդակում:
Հաղորդագրությունում նշվում է, որ Հայաստանին հաջողվել է պահպանել մակրոտնտեսական և ֆինանսական կայունություն՝ չնայած քաղաքական անորոշության բարձր մակարդակին: «Սա արտացոլում է երկրի կողմից տնտեսական և քաղաքական ցնցումներին դիմակայելու կարողությունը: Գնաճային ճնշումները շարունակում են մնալ վերահսկողության ներքո: Մայիսի տվյալներով՝ 12-ամսյա գնաճը կազմել է 1,6 տոկոս, որը բավական ցածր է Կենտրոնական բանկի թիրախից»,-ասված է Fitch-ի հաղորդագրությունում:

Նաև նշվել է այն մասին, որ կոնսոլիդացիոն գործընթացը միջնաժամկետում կնպաստի պետական պարտքի աստիճանական նվազմանն ու ընթացիկ հաշվի պակասուրդի մեղմացմանը: 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]