Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրք զինվորականները մտել են սիրիական Մանբիջ քաղաքի արվարձաններ

Թուրք զինվորականները մտել են սիրիական Մանբիջ քաղաքի արվարձաններ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները մտել են սիրիական Մանբիջ քաղաքի արվարձաններ՝ այդ տարածաշրջանում անվտանգության ապահովման վերաբերյալ ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 18-ին հայտնել Է NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական աղբյուրներ: Հեռուստաալիքը եթերում ցուցադրել Է Թուրքիայի դրոշներով ռազմական տեխնիկայի շարասյան լուսանկարը, որը կանգնած Է հարթավայրային տեղանքի ճանապարհներից մեկի վրա: Նշվում Է, որ թուրք զինվորականները մտել են «քաղաքի արվարձաններ»:

Թուրքիայի Գլխավոր շտաբը հունիսի 14-ին հայտնել Է, որ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի զինվորականները 12 – 13-ը Շտուտգարտում կայացած բանակցությունների ընթացքում համաձայնեցրել են Սիրիայի Մանբիջ քաղաքից քրդական խմբավորումների դուրսբերման հարցերի վերաբերյալ գործողությունների պլանը: Մինչ այդ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլուն հունիսի 4-ին Վաշինգտոնում բանակցություններ Է վարել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ, որոնց ընթացքում կողմերը հավանություն են տվել Մանբիջից «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» քրդական կազմավորումների հետքաշման ճանապարհային քարտեզին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]