Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՀԿ-ն տեսախաղերից կախվածությունը ներառել Է 55 հազար հիվանդությունների ցուցակում

ԱՀԿ-ն տեսախաղերից կախվածությունը ներառել Է 55 հազար հիվանդությունների ցուցակում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 55 հազար հիվանդություններ, վնասվածքներ եւ խանգարումներ, ներառյալ խաղերից կանխվածությունը, ներառվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից հունիսի 18-ին հրապարակված Հիվանդությունների միջազգային դասակարգման (ՀՄԴ-11) տասնմեկերորդ հրատարակության մեջ:

Այդ փաստաթուղթն առաջին անգամ ամբողջությամբ ներկայացված Է Էլեկտրոնային տեսքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես պարզաբանել են ԱՀԿ-ում, ՀՄԴ-11-ը հիմք Է հանդիսանում «գլոբալ մասշտաբով միտումներն ու վիճակագրությունը որոշելու համար», դա նաեւ միջազգային ստանդարտ Է հիվանդությունների վերաբերյալ զեկույցների համար:

Դասակարգումն «ավելի քան 55 հազար բացառիկ կոդեր Է պարունակում վնասվածքների, հիվանդությունների եւ մահվան պատճառների համար՝ առողջապահության մասնագետներին հնարավորություն տալով «օգտագործել ընդհանուր լեզու» եւ «տեղեկատվություն տրամադրել ամբողջ աշխարհում»: Այս փաստաթղթի մշակումը «հպարտություն Է ներշնչում» ԱՀԿ-ին, քանի որ դրա շնորհիվ կարելի Է «շատ բան իմանալ մարդկանց հիվանդությոնների ու մահվան պատճառների մասին, քայլեր ձեռնարկել տառապանքները կանխելու եւ կյանքեր փրկելու համար», ՀՄԴ-11-ի հրապարակման կապակցությամբ հայտարարել Է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Հեբրեյեսուսը:

Ավելի քան 10 տարի մշակվող ՀՄԴ-11-ը «լրջորեն բարելավված Է նախորդ տարբերակի համեմատությամբ. այն առաջին անգամ Է Էլեկտրոնային տեսքով եւ կատարված Է դրա օգտագործումը դյուրացնող ձեւաչափով»: Այդ փաստաթղթի վրա աշխատելիս փորձագետներն ստացել են ավելի քան 10 հազար առաջարկություն: Նորույթների թվում են՝ փաստաթղթում ավանդական բժշկության վերաբերյալ գլխի հայտնվելը, ինչը պայմանավորված Է միլիոնավոր մարդկանց շրջանում դրա տարածվածությամբ, ինչպես նաեւ տեսա- եւ թվային խաղամոլության ներառումը կախվածության հետ կապված խանգարումների ցուցակում:

Ինչպես պարզաբանվում Է փաստաթղթում, խաղային խանգարում կարող Է ախտորոշվել այն դեպքում, եթե վարքագծի մոդելը խանգարումներ Է առաջ բերում անձնական, ընտանեկան, սոցիալական եւ այլ բնագավառներում եւ դիտվում Է ոչ պակաս, քան 12 ամսվա ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]