1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հրապարակվել Է ոչ մի ձախողված ֆիլմ չնկարահանած ռեժիսորների ցուցակը

Հրապարակվել Է ոչ մի ձախողված ֆիլմ չնկարահանած ռեժիսորների ցուցակը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Metacritic պորտալը հրապարակել Է 30 ռեժիսորներից բաղկացած ցուցակը, որոնք իրենց կարիերայի ընթացքում ոչ մի ձախողված ֆիլմ չեն նկարահանել:

Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել այն ֆիլմերը, որոնք ստեղծվել են 1980 թվականից հետո եւ կինոռեսուրսում ստացել քննադատների միայն դրական արձագանքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ցուցակում տեղ են գտել այնպիսի հայտնի կինեմատոգրաֆիստներ, ինչպիսիք են՝ Ջեյ Ջեյ Աբրամսը («Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը», «Առաքելություն. անկատար Է 3»), Ուես Անդերսոնը («Շների կղզին», «Հյուրանոց «Գրանդ Բուդապեշտ»), Քվենտին Տարանտինոն («Քրեական ընթերցվածք», «Կատաղած շները») եւ Մարտին Սքորսեզեն («Ուխտադրուժները», «Անիծյալների կղզին»):

Ցուցակում նաեւ ընդգրկվել են Դենի Վիլնյովը, Էդգար Ռայթը, Սոֆյա Քոփոլան, Թոդ Հեյնսը, Պոլ Թոմաս Անդերսոնը, Ժան-Պիեռ եւ Լյուք Դարդեն եղբայրները եւ մուլտիպլիկատոր Հայաո Միյաձակին: Իրենց աշխատանքների համար վատ արձագանքներից խուսափել են նաեւ ռեժիսորներ Ժակ Օդիարը, Ասղար Ֆարհադին, Նոա Բաումբակը, Ալեքսանդր Փեյնը, Ռամին Բահրանին, Էնդրյու Բուջալսկին եւ Պոն Ջուն-հոն: Բացի այդ, թոփում հայտնվել են Գայ Մեդինը, Բեն Ուիթլին, Նուրի Բիլգե Ջայլանը եւ Նիկոլ Հոլոֆսեները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]