Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մեգան Մարքլը հարսանիք Էր եկել իր չափսին անհամապատասխան զգեստով

Մեգան Մարքլը հարսանիք Էր եկել իր չափսին անհամապատասխան զգեստով

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլն արքայադուստր Դիանայի զարմուհու՝ Սելիա Ռոուզ Մաքքորքոդեյլի եւ Ջորջ Վուդհաուսի հարսանիքին եկել Էր չափազանց մեծ չափսի զգեստով:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը: Լրագրող Դինահ Վան Թուլեքենը քննադատել Է Oscar de la Renta մակնիշի ճերմակաերկնագույն ծաղկազարդ զգեստը եւ հայտարարել, որ արքայազն Հարրիի կինը «կորել Էր այդ բոլորածալքերի մեջ»:

Նրա կարծիքով, հարկ Էր, որ նա ինչ-որ ավելի վառ եւ իրանն ընդգծող հագուստ հանգներ: Նա նաեւ նշել Է, որ զգեստն ընտրված Էր ակնհայտորեն ոչ Մարքլի չափսով: Ավելի քան 5 հազար դոլար արժողությամբ փեշի վրաբերվածքով երկար զգեստը մտնում Է Oscar de la Renta-ի Resort 2019 հավաքածուի մեջ ու դեռեւս չի հանվել վաճառքի: Սելիա Ռոուզ Մաքքորքոդեյլի եւ Ջորջ Վուդհաուսի հարսանիքը հունիսի 16-ին կայացել Է Սուրբ Անդրեյի եւ Մարիայի եկեղեցում, որը գտնվում Է Մեծ Բրիտանիայի Լինքոլնշիրի կոմսության Սթոք Ռոչֆորդ գյուղում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]