Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հաջորդ կոռուպցիոն բացահայտումը կլինի «Երևան» հիմնադրամի հետ կապված. ԱԱԾ տնօրեն

Հաջորդ կոռուպցիոն բացահայտումը կլինի «Երևան» հիմնադրամի հետ կապված. ԱԱԾ 
տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը խոստանում է առաջիկայում հրապարակել «Երևան» հիմնադրամի հետ կապված կոռուպցիոն բացահայտումներ և տեսանյութ: Այդ մասին Վանեցյանն ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:   

«Մենք դատական մարմինների աշխատանքին չենք միջամտում, դա նաեւ վերաբերում է կալանավորումներին, երբ մենք միջնորդությամբ դիմում ենք դատարան եւ դատարանը չի տալիս համաձայնությունը։ Իմ կարծիքով, բավարար հիմքեր կային, բայց դատարանն այլ կերպ որոշեց, դատարանն է բարձրագույն մարմինը, բայց դա չի նշանակում, որ «Երևան» հիմնադրամում կատարված աշխատանքները եւ հայտնաբերված խախտումները մոռացվեցին։ Մենք շարունակում ենք աշխատել նույն կերպ, և առաջիկայում դուք կտեսնեք»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Վանեցյանը։

Հարցին, թե ովքեր են ստիպել քաղաքացիներին գումարներ հատկացնել «Երևան» հիմնադրամին՝ Վանեցյանն ասաց, որ իրենց հաջորդ տեսանյութերից մեկը կլինի դրա մասին։

Հունիսի 14-ին ԱԱԾ աշխատակիցները հատուկ գործողություններ են իրականացրել Երեւանի քաղաքապետարանի շենքում տեղակայված «Երևան» հիմնադրամում, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: ԱԱԾ աշխատակիցները Երեւանի քաղաքապետարանի շենքից դուրս են բերել փաստաթղթերով լի մի քանի սեւ տոպրակ, որոնք տեղափոխել են բեռնատար մեքենայով: Դրանից հետո հայտնի դարձավ, որ ձերբակալվել են «Երեւան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանն ու Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Խաչատուր Կիրակոսյանը: Աշոտ Ղազարյանը, սակայն, չկալանավորվեց դատարանի կողմից՝ չնայած ԱԱԾ-ն դիմել էր միջնորդությամբ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]