Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

FPWC-ն պատրաստակամություն է հայտնել Մանվել Գրիգորյանին պատկանող կենդանիներին տեղափոխել մասնագիտացված տարածք  

FPWC-ն պատրաստակամություն է հայտնել Մանվել Գրիգորյանին պատկանող կենդանիներին տեղափոխել մասնագիտացված տարածք

 

ԵՐԵՎԱՆ, 18 ԵՐԵՎԱՆ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) պատրաստակամություն է հայտնել իր միջոցներով ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վայրի կենդանատեսակներին անվտանգ տեղափոխել համապատասխան մասնագիտացված տարածք:

Հիմնադրամից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ կենդանիների բուժզննումից և հիվանդությունների ախտորոշումից հետո կորոշվի նրանց մշտական բնակության վայրը, որը ՀՀ տարածքում կարող է լինել Երևանի կենդանաբանական այգին, Վայրի բնության փրկարար կենտրոնը կամ արտասահմանյան այլ մասնագիտացված կենտրոն՝ ըստ առկա ներուժի:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը նշում է, որ վայրի կենդանիների պահումն անհատներին պատկանող տարածքներում պետք է արգելվի օրենքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով կենդանու բարեկեցության ապահովման միջազգային նորմերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]