Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եվրոպայում ավիաչվերթերի մեկ երրորդը կապված Է Ֆրանսիայի կարգավարների գործադուլների հետ

Եվրոպայում ավիաչվերթերի մեկ երրորդը կապված Է Ֆրանսիայի կարգավարների գործադուլների հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2004 թվականից մինչեւ 2016 թվականն ընկած ժամանակամիջոցում Եվրոպայում ուշացած ավիաչվերթերի մոտավորապես մեկ երրորդի պատասխանատվությունն ընկած Է ֆրանսիացի ավիակարգավարների վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Le Parisien թերթը՝ վկայակոչելով Ֆրանսիայի Սենատի ֆինանսական կոմիտեի զեկույցը:

«Ֆրանսիայում գործադուլների ամեն օրը շատ ավելի ուժեղ Է ազդեցություն գործում երթեւեկության վրա Եվրոպայի օդային տարածությունում, քան գործադուլները Եվրոպայի մյուս բոլոր երկրներում»,- մեջբերում Է թերթը զեկույցի հեղինակի՝ ֆրանսիացի սենատոր Վենսան Կապո Քանելի խոսքը:

Հունիսի 18-ին հրապարակված զեկույցում ասված Է, որ ֆրանսիացի ավիակարգավարները ռեկորդակիրներ են դարձել այդ ժամանակահատվածում անցկացված գործադուլների քանակով՝ ընդհանուր առմամբ դրանք տեւել են 254 օր: «Մեր երկիրն Է պատասխանատվություն կրում Եվրոպայում կարգավարների աշխատանքի պատճառով ավիաչվերթերի ուշացումների 33 տոկոսի համար»,- հավելել Է նա: Ըստ որում սենատորը նշել Է, որ ուշացումների պատճառով ավիաընկերությունների տարեկան կորուստները գնահատվում են մոտավորապես 300 միլիոն եվրո: Սակայն, նրա խոսքով՝ ավիաչվերթերի ուշացումները կապված են ոչ միայն գործադուլների, այլեւ հնացած սարքավորանքի հետ, որն օգտագործում են ֆրանսիացի կարգավարները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]