Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Չեմ կարծում, որ տեղի ունեցածի համար միայն Մանվել Գրիգորյանը պետք է պատասխան տա. Էդմոն Մարուքյան

 Չեմ կարծում, որ տեղի ունեցածի համար միայն Մանվել Գրիգորյանը պետք է 
պատասխան տա. Էդմոն Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը դատապարտում է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում Ազգային անվտանգության ծառայության իրականացրած  խուզարկության արդյունքներով ի հայտ եկած երևույթները: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն Էդմոն Մարուքյանն ընդգծեց, որ ամենախիստ կերպով դատապարտում են այս երևույթը՝ շեշտելով, որ օրենքի ամբողջ խստությամբ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ «Ապրիլյան պատերազմի օրերին Հայաստանում մենք ունեցել ենք ոստիկանություն, ԱԱԾ, ՊՆ, մարմիններ, որոնք համակարգել են օգնություն ստանալը, այն ուղղորդելը և բաշխելը։ Ես չեմ կարծում, որ միայն պարոն Գրիգորյանը պետք է պատասխան տա տեղի ունեցածի համար։ Շտապօգնության մեքենան ասեղ չէ, որ տանես, մի տեղ պահես: Իմացող ու թաքցնողները նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նա։

Մարուքյանի կարծիքով` թեև Գրիգորյանը ՀՀԿ անդամ չէ, բայց խմբակցության անդամ է, հետևաբար` խմբակցությունը պետք է քաղաքական դիրքորոշում հայտնի և աջակցի իրավապահ մարմիններին, որպեսզի օրենքով սահմանված կարգով արդարադատություն իրականացվի։

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն էլ ենթադրում է, որ առաջիկայում խնդրի հետ կապված նոր բացահայտումներ կլինեն:  «Ցավոք, սա առաջին ու վերջին դեպքը չէ։ Կարծում եմ, որ մոտ ապագայում մենք էլի նմանատիպ դեպքերի բացահայտման ականատես կլինենք»,- ասաց նա։

ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որում մանրամասներ էր հայտնում Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի՝ հունիսի 16-ի ձերբակալության և նրան պատկանողտարբեր շինություններից հայտնաբերված ռազմամթերքի ծավալների մասին: Ուշագրավ է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերվել և առգրավվել էմեծ քանակությամբ ռազմամթերքը: Արշալույս գյուղի հանգստյան տուն 28 հասցեիցխուզարկության ընթացքում առգրավվել է 18 հատ ՊԳ-7 տեսակի հակատանկային ականանետ, 20 հատ Ֆ-1 տեսակի նռնակ, 21.589 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, տրոտիլ տեսակիպայթուցիկ նյութի 12 հատ 400-գրամանոց պայթաղյուս, 27 հատ ԿԴ տեսակի պայթուցիչ, 2 հատգնդացրի փող և մի շարք այլ ռազմամթերք:

Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 79 հրացան՝ գործարանային համարներով, 39 ատրճանակ՝ գործարանային համարներով, թվով 12.300 տարբեր տրամաչափի փամփուշտ: Առանձնատանը հայտնաբերվեցին նաև տասնյակսեփականության վկայականներ:

ԱԺ պատգամավորը հանգստյան տանը հայտնաբերվել էր սեփական կենդանաբանական այգի, որտեղ պահվում են վագր, արջեր, ջայլամներ, կա ձիարշավարան: Ստացված տվյալների հիմանվրա պարզ դարձավ, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համարնախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է սեփական կենդանաբանականայգու կենդանիներին կերակրելու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]