Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իտալիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Եվրասիական վեցերորդ սեմինարին

Իտալիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Եվրասիական վեցերորդ սեմինարին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը հունիսի 15-ին մասնակցեց «Ճանաչում ենք» Եվրասիական ասոցիացիայի նախաձեռնությամբ Հռոմում անցկացված Եվրասիական վեցերորդ սեմինարին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Սեմինարի օրակարգային թեմաները նվիրված էին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ռազմավարական դերին, ԵԱՏՄ միջազգային ինտեգրացիային, միջազգային կազմակերպությունների և ֆինանսական կառույցների հետ ԵԱՏՄ բազմակողմ համագործակցությանը:

Իր ելույթում դեսպան Բաղդասարյանը նշեց, որ հայտնի իրադարձություններից հետո Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ իր ստանձնած միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակներում: Դեսպանը նաև նարկայացրեց Հայաստան-ԵԱՏՄ համագործակցությունը, ՀՀ նախաձեռնությունները կառույցի շրջանակներում, արձանագրված ձեռքբերումները: Անդրադարձ կատարվեց հայ-իտալական առևտրատնտեսական հարաբերություններին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]