Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Արցախի նախագահը ցավակցական ուղերձ է հղել Իգոր Մուրադյանի մահվան առնչությամբ


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին ցավակցական ուղերձ է հղել Իգոր Մուրադյանի հարազատներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է.

«Արցախում խոր ցավով տեղեկացան անվանի հասարակական- քաղաքական գործիչ Իգոր Մուրադյանի մահվան մասին:          

Վաղաժամ կյանքից հեռացավ մի անձնավորություն, ով եղել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջնորդներից մեկը եւ արել է հնարավորն ազատ ու անկախ Արցախի Հանրապետություն կառուցելու ուղին բռնած արցախցիների օրինական շահերի պաշտպանության համար:

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից անդառնալի կորստի այս ծանր պահին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում տոկունություն եւ ոգու կորով»:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ