Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գորիսում 14-ամյա աղջկա ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

Գորիսում 14-ամյա աղջկա ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Գորիսում 14-ամյա աղջկա ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2018թ. հունիսի 15-ին՝ ժամը 11:50-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 11:20-ի սահմաններում, Գորիս քաղաքի բնակարաններից մեկի հարակից նկուղային սենյակում կախված վիճակում հայտնաբերել է 14-ամյա աղջկա դի:

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՝ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, 14-ամյա աղջիկը ճանաչվել է տուժող և ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ երեխայի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ անչափահասն ինքնասպանություն է գործել իրենց բնակարանի հարակից նկուղային սենյակում՝ էլեկտրական մետաղալարերի մալուխից հարմարեցված կտորե գոտիով կախվելու եղանակով: Երեխայի հագուստների մեջ հայտնաբերվել են «Ամենայն Հայոց Կաթողիկոսութիին Մայր Աթոռ Ս.Էջմիածին Հայոց ազգային բանակի համար Աղոթքներ» բովանդակությամբ աղոթքների հավաքածու և սրբապատկեր:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել զննություններ, հարցաքննվել մի շարք վկաներ:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]