Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մոտ օրերս կմեկնի Բրյուսել, Մինսկ և Բեռլին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մոտ օրերս կմեկնի Բրյուսել, Մինսկ և Բեռլին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն առաջիկա օրերին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել, ապա Մինսկ և Բեռլին: Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, հունիսի 20-21-ը նախատեսված է Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցը Բրյուսել, որտեղ նախատեսված է Գործընկերության խորհրդի անդրանիկ նիստը: «Պատվիրակության կազմում ընդգրկված են լինելու ոլորտային նախարարությունների պատասխանատուներ: Այցելության ընթացքում նախարարը հանդիպումներ կունենա Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի, Եվրոպական հարցերով հանձնակատար Յոհանես Հանի, Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Տիգրան Բալայանը:

Նախարարը Մինսկ կմեկնի հունիսի 22-ին այնտեղ մասնակցելու Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

Իսկ Հունիսի 28-29-ին Զոհրաբ Մնացականյանը կայցելի Բեռլին:

«Այսօր Երևան են ժամանել ԵԱՀԿ-ում հավատարմագրված 22 երկրների դեսպաններ, հիմա հանդիպումներ են ունենում վարչապետի հետ, նախատեսված են հանդիպումներ արտաքին գործերի նախարարի հետ, խորհրդարանում, ինչպես նաև հասարակության այլ շերտերի հետ»,-հավելեց ԱԳՆ խոսնակը:

Նրա խոսքով՝ հունիսի 27-ին Երևանում կկայանա Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳՆ խորհրդի նիստը և Հայաստան կժամանեն կառույցի բոլոր անդամ երկրների պատվիրակությունները:

Տիգրան Բալայանն անդրադարձավ նաև հունիսի 13-ին երեք տարով ՄԱԿ-ի տնտեսական ու սոցիալական խորհրդի անդամ դառնալու լուրին: Նրա խոսքով՝ Հայաստանը ստացել է 177 ձայն, ինչը ձայների առավելագույն քանակն է: «Մեր այս ընտրությունը մենք գնահատում ենք որպես միջազգային հանրության վստահության քվե, դրանով վերահաստատում ենք կայուն զարգացմանն ուղղված միջազգային ջանքերին աջակցելու և խորհուրդների աշխատանքներին ազգային ներդրումը բերելու հանձնառություն»,-եզրափակեց նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]