Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Ժառանգություն»-ն ակտիվ մասնակցելու է արտահերթ ընտրություններին

«Ժառանգություն»-ն ակտիվ մասնակցելու է արտահերթ ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ժառանգություն» կուսակցությունն ակտիվ մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց  «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով` «Ժառանգություն»-ը միակ ուժն է, ով երբևէ իշխանություն չի եղել և մշտապես ներկայացել է նորարարական ծրագրերով:

Անդրադառնալով արտահերթ ընտրություններին մասնակցության ձևաչափին՝ Մարտիրոսյանը ճիշտ համարեց, որ համաժողովրդական շարժումը միասնական ճակատով մասնակցի, բայց  եթե առաջարկը չընդունվի, իրենք պատրաստ են միայնակ մասնակցելու: «Մենք բոլորս միտված ենք դեպի արտահերթ ընտրություններ: Ընտրություններին կլինի դաշինքային հարաբերությունը՝ շատ լավ, չի լինի` մենք պատրաստ ենք միայնակ մասնակցելու»,-ասաց նա:

Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ առաջիկայում հանդես կգան ընտրական օրենսգրքում փոփոխությունների հետ կապված առաջարկություններով: «Ժառանգությունը 15 տարի անընդմեջ ընտրական գործընթացների մեջ է, և մենք գիտենք՝ ինչ է անհրաժեշտ փոփոխել ընտրական օրենսգրքում»,-ասաց բանախոսը՝ հավելելով, որ գոնե այս ընտրություններին ընտրական մուտքի շեմը խորհրդարան պետք է իջեցվի: «Այս անգամ մենք ֆորսմաժորային իրավիճակում ենք գործելու և, հետևաբար,  խորհրդարանում պետք է շատ այլ ուժեր լինեն` հասարակության ձայնը լսելի դարձնելու համար: «Կարևոր է, որ հեղափոխությունն իր տրամաբանական ավարտին հասնի նաև ինստիտուցիոնալ առումով»,-ընդգծեց բանախոսը:

Հայաստանում մեկ տարվա ընթացքում խորհրդարանական ընտրությունների անցկացման, իսկ մինչ այդ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների անհրաժեշտությանն անդրադարձ կա ՀՀ կառավարության ծրագրում: Մասնավորապես, կառավարությունն անհրաժեշտ է համարում ԸՕ-ում կատարվելիք փոփոխություններով հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից և անցնել լիարժեք համամասնական համակարգի, ձևավորել նոր` իրական պատկերն արտահայտող ընտրական ցուցակներ, որոնք հետագայում կթարմացվեն ինքնաշխատ եղանակով, բացառել կրկնաքվեարկությունների հնարավորությունը` քվեարկած ընտրողների մատնահետքերի համաժամանակյա և ինտեգրված ստուգման ցանց ստեղծելու կամ համարժեք այլ եղանակով, օրենքով երաշխավորել ընտրություններին մասնակից քաղաքական ուժերին անվճար և վճարովի հիմունքներով եթերաժամերի տրամադրումն ամենադիտվող ժամերին, բացառել քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցությունների գործադրումը, ճնշումներն ու ընտրակաշառքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]