Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Մերսեդես»-ում հայտնաբերվել է 19 կտոր «Սուբոտեքս» -ի դեղահաբ

«Մերսեդես»-ում հայտնաբերվել է 19 կտոր «Սուբոտեքս» -ի դեղահաբ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Երևան-Սևան ավտոճանապարհի խաղատներից մեկի մոտից թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով ոստիկանություն բերման են ենթարկել 3 քաղաքացու:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, նրանց «Օպել»  մակնիշի ավտոմեքենայի զննությամբ նստատեղից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող հեղուկով լցված ներարկիչ:

Քաղաքացիներից մեկը ոստիկաններին հայտնել է, որ ներարկիչը իրենն է և լցված է «Սուբոտեքս» թմրանյութով : Շարունակելով հետախուզական միջոցառումները՝  նույն օրը երեկոյան քրեական հետախույզները ոստիկանության կենտրոնական բաժին բերման են ենթարկել 30-ամյա Սևակ Անդրեասյանին՝ իր վարած «Մերսեդես» ավտոմեքենայով: Խուզարկությամբ Անդրեասյանի մոտից հայտնաբերվել է 23 սանտիմետր երկարությամբ ծալովի դանակ:

Հաջորդ օրը հունիսի 9-ին դատարանի որոշման հիմքով խուզարկվել է նաև Անդրեասյանի վարած «Մերսեդես»-ի սրահում գտնվող պայուսակը, որտեղ հայտնաբերվել և առգրավվել է «Սուբոտեքս»-ի 19  կտոր դեղահաբ, դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ և խոշոր չափի կանխիկ գումար:

Նախնական քննությամբ պարզվել է, որ «Օպել»-ում հայտնաբերված թմրամիջոցը պատրաստվել է Սևակ Անդրեասյանի իրացրած դեղահաբից: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, քննությունը շարունակվում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]