1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱԺ-ն կարող է Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը քննարկել արտահերթ նիստում. Էդմոն Մարուքյան

 ԱԺ-ն կարող է Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը քննարկել 
արտահերթ նիստում. Էդմոն Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հերքում է մամուլում տարածված լուրերը, թե Ազգային ժողովն արտահերթ նիստում չի կարող քննարկել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն Էդմոն Մարուքյանը ներկայացրեց Ազգային ժողովի պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու ընթացակարգը: «Մենք վաղն ունենք Ազգային ժողովի արտահերթ նիստ: Սահմանադրությամբ երկու սուբյեկտ կա արտահերթ նիստ հրավիրող՝ կառավարությունը և խորհրդարանը: Ես կարծում եմ, որ կառավարությունը կարող է նիստ գումարել և օրակարգում ավելացնել Ազգային ժողովի պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: Այդ հարցը կարող է ընդգրկվել արտահերթ նիստի օրակարգ, և մենք վաղը քննարկենք այդ հարցը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասնեց Մարուքյանը:

Հարցը խորհրդարանում քննարկելու երկրորդ տարբերակը Էդմոն Մարուքյանը համարում  է պատգամավորների կողմից ստորագրահավաքի միջոցով արտահերթ նիստ հրավիրելը: «Այն, որ ասվում է, որ դա անպայման պետք է հերթական նիստի օրակարգում  լինի, ասվում է, որ սա պարտադիր քննարկման հարց է, հետևաբար պետք է հերթական նիստի օրակարգում ներառվի, բայց սա չի նշանակում, որ մենք այդ միջնորդությունն արտահերթ նիստում չենք կարող քննարկել»,- ասաց Մարուքյանը:

Պատգամավորը հիշեցրեց այն օրերը, երբ ձերբակալվել էին Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը: Նա հիշեցրեց, որ այն ժամանակ էլ հերթական նիստ չկար, իսկ դատախազությունը Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն էր ներկայացրել: Մարուքյանը հավելեց, որ իր տեղեկությամբ այդ միջնորդությունը պատրաստվում էին քննարկել պատգամավորների ստորագրություններով արտահերթ նիստ հրավիրելու ճանապարհով:

ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որում մանրամասներ էր հայտնում Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի՝ հունիսի 16-ի ձերբակալության և նրան պատկանող տարբեր շինություններից հայտնաբերված ռազմամթերքի ծավալների մասին:

Ուշագրավ է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ ռազմամթերքը: Արշալույս գյուղի հանգստյան տուն 28 հասցեից խուզարկության ընթացքում առգրավվել է 18 հատ ՊԳ-7 տեսակի հակատանկային ականանետ, 20 հատ Ֆ-1 տեսակի նռնակ, 21.589 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութի 12 հատ 400-գրամանոց պայթաղյուս, 27 հատ ԿԴ տեսակի պայթուցիչ, 2 հատ գնդացրի փող և մի շարք այլ ռազմամթերք: Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 79 հրացան՝ գործարանային համարներով, 39 ատրճանակ՝ գործարանային համարներով, թվով 12.300 տարբեր տրամաչափի փամփուշտ: Առանձնատանը հայտնաբերվեցին նաև տասնյակ սեփականության վկայականներ:

ԱԺ պատգամավորը հանգստյան տանը հայտնաբերվել էր սեփական կենդանաբանական այգի, որտեղ պահվում են վագր, արջեր, ջայլամներ, կա ձիարշավարան: Ստացված տվյալների հիման վրա պարզ դարձավ, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համար նախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է սեփական կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]