Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ճապոնիայում երկրաշարժից հետո շուրջ 800 մարդ են տեղավորել տարհանման կենտրոններում

Ճապոնիայում երկրաշարժից հետո շուրջ 800 մարդ են տեղավորել տարհանման կենտրոններում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 18-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո շուրջ 800 մարդ Է տեղավորվել Ճապոնիայի Օսակա պրեֆեկտուրայի տարհանված բնակիչների համար նախատեսված ժամանակավոր կենտրոններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Կիոդո» գործակալությունը:

Նրա տվյալներով՝ ընդամենը պրեֆեկտուրայում բացվել Է 395 տարհանման կենտրոն: Նրանց աշխատանքի մանրամասները եւ այն, թե մարիդկ որքան երկար են մնալու այնտեղ, առայժմ չի հաջողվել պարզել:

Տեղի իշխանությունների տվյալներով՝ Ճապոնիայի արեւմուտքում տեղի ունեցած 6,1 մագնիտուդով երկրաշարժից զոհվել Է երեք մարդ, եւս մոտավորապես 230 հոգի վնասվածքներ են ստացել: Խոշոր ավերածությունների վերաբերյալ հաղորդումներ չեն եղել: Ուժգին երկրաշարժերից հետո մարդիկ մի որոշ ժամանակ տարհանման կենտրոններում են մնում կրկնական ստորգետնյա ցնցումների սպառնալիքի պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]