Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հուլիս

Դանիան նվազագույն հաշվով հաղթեց Պերուին. C խումբ


 ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության C խմբում Պերուի ազգային ընտրանին մրցեց Դանիայի հավաքականի հետ, իսկ հանդիպումը կայացավ Սարանսկ քաղաքի կենտրոնական մարզադաշտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պերուի հավաքականը 36 տարվա դադարից հետո կրկին վերադարձավ աշխարհի առաջնություն: Հանդիպման մեկնարկային րոպեներին թիմերը չօգտագործեցին իրենց տրված հնարավորությունները: Սակայն հետագայում Դանիան քիչ-քիչ առավելություն էր ստանում: Պերուի ֆուտբոլիստները մեծ աջակցություն էին ստանում երկրպագուների կողմից, ովքեր շատ-շատ էին մարզադաշտում:

 

Առաջին կեսի վերջնամասում Դանիայի հավաքականի ֆուտբոլիստները խախտեցին խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում, սակայն նշանակված 11 մետրանոց հարվածը չիրացրեց Կուևան: Երկրորդ կեսի մեկնարկում վիճակագրությունը խոսում էլ Դանիայի առավելության մասին, բայց դարպասի գրավում այդպես էլ չարձանագրվեց:

 

Բայց Դանիան վերջապես օգտագործեց հերթական հնարավորություններից մեկը:  Դիպուկ հարվածով աչքի ընկավ Պոուլսենը՝ 0:1: Հանդիպման վերջին րոպեներին Պերուն հիմնականում պայքարում էր մրցակցի կիսադաշտում, բայց այդպես էլ չկարողացան խուսափել պարտությունից:

 

Դանիան հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 21-ին՝ մրցելով Ավստրալիայի հավաքականի հետ, իսկ Պերուն կխաղա Ֆրանսիայի դեմ: Առաջին տուրից հետո C խմբի առաջատարները Ֆրանսիայի և Դանիայի թիմերն են, որոնք ունեն 3-ական միավոր: Ոչ մի միավոր չունեն Ավստրալիան և Պերուն:

Մունդիալի մասին այլ նյութեր այստեղ:

Լուսանկարները՝ FIFA 

 




Այս թեմայով

... վերջին լուր "«Մունդիալ-2018»" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ