1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Դիլիջան» ազգային պարկում ծնվել է կովկասյան ազնվացեղ եղջերուի առաջին ձագը

«Դիլիջան» ազգային պարկում ծնվել է կովկասյան ազնվացեղ եղջերուի առաջին ձագը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դիլիջան» ազգային պարկի Կովկասյան ազնվացեղ եղջերուների վերաբնակեցման կենտրոնում ծնվել է առաջին ձագը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Դիլիջան» ազգային պարկից: Փոքրիկ եղջերուն գտնվում է առողջ վիճակում:

Կովկասյան ազնվացեղ եղջերուն  անօրինական որսի արդյունքում վերացել էր: Ապրիլին Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան էին բերվել 3 Կովկասյան ազնվացեղ եղջերուներ, կենդանու այս տեսակը վերականգնելու համար: Վերջին անգամ ազնվացեղ եղջերուներ Հայաստանում արձանագրվել են 90-ական թվականներին:

«Դիլիջան» ազգային պարկի տարածքը Հայաստանի բնաշխարհի եզակի անկյուններից է, որն առանձնանում է հարուստ և յուրօրինակ կենսաբազմազանությամբ, մեզոֆիլ անտառային լանդշաֆտների, գիտական, ճանաչողական և տնտեսական բարձր արժեքներ ունեցող առանձին էկոհամակարգերի ու բնության հուշարձանների բնապահպանական, գիտա-ճանաչողական, առողջապահական և ռեկրեացիոն բարձր արժեքներով:
Ազգային պարկը գտնվում է Հայաստանի հյուսիսային հատվածում` Փամբակի, Արեգունու, Միափորի լեռնաշղթաների լանջերին, Աղստև և Գետիկ գետերի ավազաններում` ծովի մակարդակից 1000- 2900 մ բարձրությունների սահմաններում: 

Պահպանության օբյեկտներն են կովկասյան տիպի մեզոֆիլ անտառները, հաճարենու և կաղնու համակեցությունները, կենու եզակի պուրակը, անտառային հազվագյուտ ֆաունան և պատմաճարտարապետական ու բնության եզակի հուշարձանները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]