Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Առողջապահության նախարարի համար ոլորտի առաջնահերթություններից մեկն առաջնային օղակի ուժեղացումն է

Առողջապահության նախարարի համար ոլորտի առաջնահերթություններից մեկն 
առաջնային օղակի ուժեղացումն է

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուռուցքաբանական հիվանդությունների վաղ հայտնաբերումը , կանխարգելումը և բուժումը, ինչպես նաև առաջնային օղակի ուժեղացումը առողջապահական ոլորտի առաջնահերթությունները պետք է լինեն:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Լոֆթ» ինքնազարգացման ու ժամանցի կենտրոնում  հանդիպում-զրույցի ժամանակ ասաց  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝առողջապահության ֆինանսական հոսքերը պետք է ուղղվեն դեպի առաջնային օղակ և ոչ թե հոսպիտալային  օղակ, ինչպես հիմա է: « Ուռուցքաբանական հիվանդությունների վաղ հայտնաբերման , կանխարգելման և բուժման մի մասը պետք է անի առաջնային օղակը, սկսած ՊԱՊ թեստի կատարելագործումից, վերջացրած երկու նոր սկրինինգային ծրագրերով, դա կոլոռեկտալ քաղցկեղն է և կրծքագեղձի քաղցկեղը, որոնք եթե կարողանանք աշխատեցնել, մենք շատ լուրջ արդյունքներ կունենանք»,-ասաց նա:

Անդրադառնալով բժշկական զբոսաշրջությանը, նախարարն ասաց, որ Հայաստանում այդ առումով առաջատարները ստոմատոլոգիան և պլաստիկ վիրահատություններն են:

«Բժիշկների պատրաստվածության և ֆինանսավորման առումով Հայաստանում ստոմատոլոգիան բավական լավ դիրքեր ունի: Մենք չենք կարող չընդունել, որ այդ ոլորտը բավական լավ ֆինանսավորվում է: Խնդիրները համավճարների մասով են»,-ասաց նախարարը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]