Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ադրբեջանի քաղաքացիները Լիտվայում ծեծի են ենթարկել ամերիկացի զինվորին

Ադրբեջանի քաղաքացիները Լիտվայում ծեծի են ենթարկել ամերիկացի զինվորին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի երկու քաղաքացի Լիտվայի Կաունաս քաղաքում ծեծի են ենթարկել ամերիկացի զինվորին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական TimeTurk լրատվամիջոցը:

Քաղաքի ոստիկանության տեղեկություններով՝ երեկոյան ժամերին վիճաբանություն է սկսվել ադրբեջանցիների ու ամերիկացու միջև, ով այդ պահին զինվորական համազգեստ կրելիս չի եղել:

Ամերիկացին, ով վնասվածքներ է ստացել, տեղափոխվել է հիվանդանոց, իսկ նրան վնասվածք հասցրած ադրբեջանցին ձերբակալվել է: Կռվի պատճառների մասին որևէ տեղեկություն չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ ադրբեջանցիները հարբած են եղել:

Նշվում է, որ ԱՄՆ քաղաքացին մասնակցում էր Saber Strike-2018 լայնամասշտաբ զորավարժություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]