Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կալիֆորնիայում վերականգնել են էֆթանազիան

Կալիֆորնիայում վերականգնել են էֆթանազիան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի վերաքննիչ դատարանը վերականգնել է օրենքը, որը թույլատրում է մահացու հիվանդ մարդկանց ենթարկել էֆթանազիայի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է LosAngeles Times-ը:

Օրենքը թույլատրում է հիվանդներին, ում ապրելու համար մնացել է ավելի քիչ, քան կես տարի, ընդունել մահացու դեղամիջոցներ:

«Որոշումը թեթևացում կբերի Կալիֆորնիայում բնակվող որոշ հիվանդների, նրանց ընտանիքների ու բժիշկների համար»,- հայտարարել է Կալիֆորնիայի գլխավոր դատախազը:

Էֆթանազիան ներկայում գործում է ԱՄՆ Վաշինգտոն, Օրեգոն, Կալիֆորնիա, Վերմոնտ, Մոնտանա, Կոլորադո, Հավայի նահանգներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]