Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մունդիալ-2018. ինչ հանդիպումներ կան այսօր

Մունդիալ-2018. ինչ հանդիպումներ կան այսօր

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցումային 3-րդ օրը պայքարի մեջ կմտնեն C, D խմբերի հավաքականները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մունդիալի այսօր առաջին խաղում Երևանի ժամանակով 14:00-ին կմրցեն Ֆրանսիայի և Ավստրալիայի թիմերը (C խումբ): Ժամը 17:00-ին պայքարի մեջ կմտնի ԱԱ-ի ֆավորիտներից Արգենտինայի ընտրանին, որը կխաղա Իսլանդիայի հետ (D խումբ): 20:00-ին C խմբից կմրցեն Պերու-Դանիա զույգը, իսկ 23:00-ին D խմբից` Խորվաթիա-Նիգերիա զույգը:

Նախօրեին կայացան երեք հանդիպումներ. Ուրուգվայը հաղթեց Եգիպտոսին նվազագույն հաշվով, նույն հաշվով Մարոկկոն զիջեց Իրանին, իսկ տուրի ամենագոլառատ խաղում Պորտուգալիա-Իսպանիա խաղ ավարտվեց ոչ-ոքի:

Մունդիալի մասին այլ նյութեր այստեղ:

Լուսանկարները՝ FIFA 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]