Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դրախտիկում «Երազանքի գյուղ» նախաձեռնությունը կխթանի զբոսաշրջության զարգացումը

Դրախտիկում «Երազանքի գյուղ» նախաձեռնությունը կխթանի զբոսաշրջության զարգացումը

ԳԱՎԱՌ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Խոսրով Խլղաթյան): Արդեն մի քանի ամիս է, ինչ «Երազանքի գյուղ» ՀԿ-ն Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում սկզբնավորել է զբոսաշրջության զարգացմանն ուղղված մի շարք կարեւոր նախաձեռնություններ, որոնք եւ այսօր Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված հանդիպման ժամանակ առաքելության անդամները ներկայացրին մարզպետ Իշխան Սաղաթելյանի ուշադրությանը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ կազմակերպության անդամները նշեցին, որ «Երազանքի գյուղ» ՀԿ-ն ձեւավորվել է 21 կամավորների համախմբման արդյունքում: Ծրագրի մեկնարկում երիտասարդները Դրախտիկ համայնքում համատեղ ուժերով գնել են մի բնակարան, վերանորոգել, վերածել գրասենյակ- բնակարանի, ապա ծանոթացել տեղացիների հետ, ուսումնասիրել համայնքի պատմությունն ու կենսապայմանները, գրավչությունները, քայլեր ձեռնարկել համայնքի ծառապատման եւ կենցաղային աղբի թափոններից շրջապատը մաքուր պահելու ուղղություններում:

«Աշխատել ենք յուրաքանչյուր գյուղացու հետ, նրանց ուսուցանել, թե ինչպես կարելի է զբոսաշրջիկի հետ առնչվել ու կազմակերպել պատշաճ սպասարկում: Կազմակերպությունը Դրախտիկում նախատեսում է կազմակերպել նաեւ տուրիստական քայլարշավներ, ձիարշավներ, ազգային ու միջազգային հնչեղության փառատոներ, այլ նախաձեռնություններ՝ ձգտելով օգտագործել Դրախտիկի աշխարհագրական դիրքի գրավչությունները: Առավելություն է, որ Դրախտիկը հարավից մոտ է Սեւանա լճին, հյուսիսից էլ լեռնային գոտում սահմաներ ունի զբոսաշրջային ավանդներ եւ հաջողություններ ունեցող Կալավան համայնքի հետ: Մենք ուզում ենք Դրախտիկում հիմնել հանրային լողափ, սարերով քայլարշավի երթուղի բացել Կալավան համայնքի հետ, որտեղ զարգանում է արկածային տուրիզմը, եւ որտեղից ակնկալում ենք աշխարհի տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկների հոսք դեպի Դրախտիկ:Նկատելի գործեր ենք կատարել եւ ծրագրում ենք շարունակել համայնքը կենցաղային աղբից մաքուր պահելու, ծառապատելու եւ կանաչապատելու ուղղությամբ տարվող աշխատանքները: Բազմաթիվ այլ նախաձեռնություններ ունենք, որտեղ ակնկալում ենք պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությունը, որպեսզի Դրախտիկն իսկապես դառնա դրախտային գյուղ: Շեշտը դնելու ենք գյուղական եւ էկոտուրիզմի զարգացման ուղղությունների վրա »,-նշեցին նախաձեռնության հեղինակները:

Ողջունելով երիտասարդների նախաձեռնությունը՝ մարզպետ Իշխան Սաղաթելյանը պատրաստակամություն հայտնեց՝ աջակցել նրանց տարբեր խնդիրներում:

«Շնորհակալություն եմ հայտնում նման հետաքրքիր նախաձեռնության համար: Հավատացած եմ, որ ձեր ոգեւորությունը կփոխանցվի գյուղի մեծերին ու փոքրերին, իսկ Դրախտիկն էլ իր օրինակով կարող է ոգեւորել շրջակա բնակավայրերի մարդկանց: Մեծ ցանկություն եւ ծրագրեր կան՝ կապված մեր մարզում ձմեռային տուրիզմի արմատավորման եւ զարգացման հետ, ուստի կարծում եմ, որ այս ուղղությամբ եւս պետք է համագործակցված աշխատանք տանել ու հասնել ցանկալի արդյունքի: Ոչ միայն ձեր նախաձեռնությունների աջակիցը կլինեմ, այլ առաջիկայում կայցելեմ Դրախտիկ՝ ձեր արձանագրած հաջողություններին ականատես լինելու համար»,-նշեց Գեղարքունիքի մարզպետը:

«Երազանքի գյուղ» ՀԿ նախագահի տեղեկացմամբ՝ իրենք լուրջ ակնկալիք ունեն ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավարի ներդրումային աջակցությունից, որը կուղղվի Դրախտիկի գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտների զարգացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]