Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սփյուռքահայ բանաստեղծ Սևան Հանեշյան-Պետուրյանի «Արեգակնատենչ հորիզոններ» գիրքը հանձնվեց հանրության դատին

Սփյուռքահայ բանաստեղծ Սևան Հանեշյան-Պետուրյանի «Արեգակնատենչ հորիզոններ» գիրքը հանձնվեց հանրության դատին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հալեպահայ երիտասարդ գրող Սևան Հանեշյան-Պետուրյանի բանաստեղծություններում վառ արտահայտվում է սերն իր ծննդավայրի` Քեսաբի, ինչպես նաև Հայաստանի նկատմամբ: Հեղինակի «Արեգակնատենչ հորիզոններ» բանաստեղծությունների առաջին ժողովածուի շնորհանդեսը տեղի ունեցավ հունիսի 15-ին Հայաստանի գրողների միությունում:

«Սևանը ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում, բայց նրա ծննդավայրի` Քեսաբի բառուբանը, բնանկարն ու էությունն առկա են նրա ստեղծագործություններում: Սևանի գործերն ընթերցելիս ժամանակակից աշխարհի մտածողությունն ես տեսնում, ինչպես նաև զգում ես արևմտահայ, արևելահայ գրականության արձագանքները: Հետաքրքիր է նաև Սևանի աֆորիզմային մտածողությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Սևան Հանեշյան-Պետուրյանի խոսքով`  մասնագիտությամբ տնտեսագետ է, բայց լեզվի հանդեպ սերն այնքան մեծ է, որ հայագիտություն է ուսումնասիրել: «Որպես հայ երիտասարդ Սփյուռքում գիտակցում ենք` հողն է, որ պահում է մեր լեզուն: Շատերս ենք փնտրում մեր արմատները: Այդ նպատակով ուխտագնացություն կատարեցի Արևմտյան Հայաստան, տեսա մեր դարավոր վանքերը, եկեղեցիները, որոնք այժմ փլատակ են: Այդ ուխտագնացությունը մեծ ազդեցություն ունեցավ իմ բանաստեղծությունների վրա»,-պատմեց նա:

Բանաստեղծը խոստովանեց, որ իր գործերը հոգևոր թռիչքի, բաղձանքի, երազանքի մասին են:

Սևան Հանեշյան-Պետուրյանը ծնվել է Քեսաբոում: Ավարտել է Լաթաքիայի համալսարանի տնտեսագիտության բաժինը: Երկամյա ծրագրով Հալեպում հայագիտություն է ուսումնասիրել: Այնուհետև մեկնել ԱՄՆ: Նրա բանաստեղծությունները լույս են տեսել  Սիրիայում և Լիբանանում հրատարակվող բազմաթիվ թերթերում: Հայաստանում նրա բանաստեղծությունները տպագրվել են «Գարուն» և «Նարցիս» հանդեսներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]