Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Լեո Սարկիսյանի մահվան կապակցությամբ

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Լեո Սարկիսյանի մահվան կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ձայնը լրատվական ծառայության «Աֆրիկայի երաժշտության ժամը» հաղորդման երկար տարիների պրոդյուսեր, մեծ երաժշտասեր և մարդասեր Լեո Սարկիսյանի մահվան կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հեռագրում, մասնավորապես, ասված է. «Լեո Սարկիսյանն իր տեսակով մարմնավորում էր այն համամարդկային արժեքները և պատկերացումները, որ չի կարելի անտեսել գեթ մեկ անհատի, ազգի և առավել ևս մայրցամաքի ձեռքբերումներն ու ներդրումը մարդկության զարգացման գործում: Մարդ, որին հաջողվեց տասնամյակների աշխատանքի շնորհիվ աֆրիկյան երաժշտությունը բարձրացնել համաշխարհային բեմ և գերել միլիոնավոր մարդկանց սրտերը Աֆրիկայում և աշխարհի այլ անկյուններում:

Վստահ եմ, որ Լեո Սարկիսյանի լեգենդը դեռ երկար կապրի՝ մեր սրտերում վառ պահելով հավասարության, փոխադարձ հարգանքի և սիրո կանթեղը:

Իմ ցավակցությունն եմ հայտնում մաեստրոյի հարազատներին, Ամերիկայի Ձայնը լրատվական ծառայության ողջ անձնակազմին, ինչպես նաև նրա բոլոր երկրպագուներին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]