Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա տիկնոջը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա տիկնոջը
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա տիկնոջը՝ Էլժբիետա Պենդերեցկային: Անվանի երաժիշտը Հայաստանում է Արամ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ ուրախ է նրանց հյուրընկալել Հայաստանում, որտեղ սիրում և բարձր են գնահատում Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա արվեստը: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ մաեստրո Պենդերեցկին այսուհետ ևս նույն եռանդով ու նվիրումով կշարունակի ամրապնդել հայ-լեհական բարեկամությունն ու մշակութային կապերը: 

Քշիշտոֆ Պենդերեցկին նշել է, որ Հայաստանում շատ բարձր է երաժշտական կատարողական մակարդակը՝ ինչպես նվագախմբի, այնպես էլ անհատ երաժիշտների: «Ինձ ու տիկնոջս համար մեծ հաճույք և երջանկություն է Հայաստանում գտնվելը»,- ասել է Քշիշտոֆ Պենդերեցկին և կարևորել Արամ Խաչատրյանի միջազգային մրցույթի բարձր մակարդակով կազմակերպումն ու անցկացումը: Նրա խոսքով՝ դա վկայությունն է այն բանի, որ Հայաստանում պետական մակարդակով մեծ ուշադրություն է ցուցաբերվում մշակույթին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]