Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Լիլիթ Մակունցը ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենին հորդորել է տասնօրյա ժամկետում գեղարվեստական ղեկավար ընտրել

Լիլիթ Մակունցը ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենին հորդորել է տասնօրյա ժամկետում գեղարվեստական ղեկավար ընտրել

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հեռախոսազրույց է ունեցել Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանի հետ և նրան հորդորել տասնօրյա ժամկետում թատրոնի գեղարվեստական անձնակազմի հետ քննարկել այդ պաշտոնի թեկնածուների ծրագրերը և որոշում կայացել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին նախարարն ասաց հունիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը:

Նա խոստովանեց, որ շատ հետաքրքիր էր այն, որ փորձել են իրեն ներգրավել թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակելու գործին, այնինչ գեղարվեստական ղեկավար չեն նշանակում, նրան ընտրում է թատրոնի գեղարվեստական անձնակազմը:

Մակունցը շեշտեց` թատրոնի տնօրենի հետ հեռախոսազրույցում առաջարկել է, որ գեղարվեստական ղեկավարի թեկնածուներ Նորա Գրիգորյանը, դերասան Ռոբերտ Հակոբյանը, ինչպես նաև ցանկացած անձ, ով հավակնում է այդ հաստիքին, հնարավորություն ունենա թատրոնի գեղարվեստական անձնակազմին ներկայացնել իր ծրագրերը, որպեսզի կատարվի ընտրությունը:

«Հուսով եմ, որ անձնակազմն իր և թատրոնի շահերից բխող անաչառ որոշում կկայացնի և կընտրի այնպիսի գեղարվեստական ղեկավարի, որի հետ և’ սիրով, և’ կառուցողական մթնոլորտում կաշխատի»,-ընդգծեց Մակունցը:

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի երկարամյա գեղարվեստական ղեկավար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի մահից հետո նրա թափուր տեղի համար ներկայումս պայքարում են Ալեքսանդր Գրիգորյանի դուստր, բեմադրիչ Նորա Գրիգորյանը և թատրոնի դերասան ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Հակոբյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]