Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԿԳ նախարարը վերահաստատում է վարչապետի խոսքերը՝ որևէ մեկի հետ իր հարաբերությունները զրո ազդեցություն ունեն նշանակումների վրա

ԿԳ նախարարը վերահաստատում է վարչապետի խոսքերը՝ որևէ մեկի հետ իր հարաբերությունները զրո ազդեցություն ունեն նշանակումների վրա

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Իմ՝ որևէ մեկի հետ հարաբերությունները զրո ազդեցություն ունեն նշանակումների վրա»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը հունիսի 15-ին լրագրողների հետ ճեպազրույցում մեջբերեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ նա ընկերական կապեր ունի Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի հետ: «Սամվել Հարությունյանի նշանակումից հետո էլ Ազգային ժողովում ասել եմ, որ որևէ մեկը երաշխավորված չէ, որ եթե նույնիսկ երեկ է նշանակվել, ազատվի պաշտոնից, եթե ի հայտ գան հանգամանքներ: Այսինքն՝ այս նշանակումը որևէ բան չի նշանակում: Եթե իմ հետ կապված, վարչապետի հետ կապված կամ Սամվել Հարությունյանի հետ կապված կլինեն բացահայտումներ, այդ մարդը կհեռացվի պաշտոնից»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նախարարը:

Արայիկ Հարությունյանը խնդրեց՝ բոլոր նշանակումների հետ կապված արձագանքներին զգուշորեն վերաբերվել: «Կարող է դա պայմանավորված լինել տվյալ անձանց միջանձնային հարաբերություներով, տվյալ անձանց հարազատների կամ հենց իրենց հետ կապված պաշտոններում չհայտնվելու որոշակի սպասումներով»,-ասաց նա:

Անդրադառնալով Բարձրագույն որակավորման կոմիտեի նորանշանակ նախագահ Սամվել Գոգյանի անձի շուրջ սոցիալական ցանցում ծավալված խոսակցություններին՝ կապված նրա ոչ ստանդարտ լուսանկարների հետ՝ Արայիկ Հարությունյանն ասաց, որ փայլուն գիտնական է, մաթեմատիկայի ոլորտում մեծ ներդրում ունեցած անձ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am