Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայ-իրանական բարձր մակարդակի հարաբերությունները լավ հիմք են փոխշահավետ համագործակցության համար. Արմեն Սարգսյան

Հայ-իրանական բարձր մակարդակի հարաբերությունները լավ հիմք են փոխշահավետ համագործակցության համար. Արմեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:

Ողջունելով հյուրին՝ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքի վրա կառուցված բարձր մակարդակի միջպետական հարաբերությունները, որոնք լավ հնարավորություն են ստեղծում փոխշահավետ համագործակցության զարգացման համար:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ-իրանական տնտեսական հարաբերություններում առկա է դեռեւս չօգտագործված մեծ ներուժ, որի արդյունավետ իրացման ուղղությամբ պետք է շարունակել հետեւողականորեն աշխատել:

Կարեւորվել է երկկողմ տնտեսական օրակարգում գտնվող ծրագրերի ակտիվացումը, ինչպես նաեւ Իրան-ԵԱՏՄ ազատ առեւտրի ժամանակավոր համաձայնագիրը, որը համագործակցության մեծ հնարավորություններ է բացում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]