Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայ-ամերիկյան և հայ-իտալական համատեղ արշավախմբերը հետազոտելու են Վայոց ձորի և Կոտայքի մարզի հուշարձանները

Հայ-ամերիկյան և հայ-իտալական համատեղ արշավախմբերը հետազոտելու են  Վայոց ձորի և Կոտայքի մարզի հուշարձանները

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ամերիկյան և հայ-իտալական համատեղ արշավախումբը հնագիտական պեղումներ է սկսել Վայոց ձորի և Կոտայքի մարզի հուշարձաններում:  Հայ-Իտալական արշավախմբի ղեկավար Ռոբերտո Դանը, ով ուրարտական հնագիտության ուսումնասիրությամբ է զբաղվում, «Արմենպրես»-ի հետ զրույցում փաստեց, որ ուրարտական հնագիտության տեսանկյունից բավական հետաքրքիր պոտենցիալ ունեն հատկապես Վայոց ձորի և Կոտայքի հնավայրերը:

«Այդ տարածքները հնագիտորեն այնքան էլ լավ ուսումնասիրված չեն: Վանի թագավորությունը հայկական լեռնաշխարհում ձևավորված առաջին պետական կազմավորումն է և իր ձևավորման և տարածման մանրամասները շատ հետաքրքիր են»,-ասաց նա:

Հայ-Իտալական համատեղ արշավախմբի ղեկավարի խոսքով՝ Սոլակ 1 հնավայրում մասնագետները ուսումնասիրում են խեցեղենը, ապա ճարտարապետությունը:

Հայ-ամերիկյան արշավախմբից  Տիֆանի Սպիդոնն էլ, ով երկաթի դարի մասնագետ է և հիմնականում զբաղվում եմ ռազմական լանդշաֆտի ուսումնասիրությամբ, կարծում է, որ այդ տեսակ լանդշաֆտների  տեսանկյունից Հայաստանը բավական հետաքրքիր մորֆոլոգիա ունեցող երկիր է:

2017 թվականին հայ-իտալական և հայ-ամերիկյան համատեղ արշավախմբերը  հետախուզական-դաշտային աշխատանքների ժամանակ, ուսումնասիրելով Եղեգիս գետի հովիտը, 30 հուշարձան են հայտնաբերել, որոնք թվագրվում են բրոնզի դարից մինչ միջնադար ընկած ժամանակահատվածին:

Սոլակ 1 հնավայրում հնագետները պեղումներ են իրականացնում 2013 թվականից:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]