Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ամերիաբանկի «Կամար» մասնաճյուղը թույլ կտա հաճախորդներին տեսնել ապագայի հնարավորությունները

Ամերիաբանկի «Կամար» մասնաճյուղը թույլ կտա հաճախորդներին տեսնել ապագայի 
հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի «Կամար» բիզնես կենտրոնում 2018 թվականի հունվար ամսից տեղակայվել է Ամերիաբանկի «Կամար» մասնաճյուղը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ամերիաբանկ»-ի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը լրագրողների հետ պրես տուրի ժամանակ ներկայացրեց նոր մասնաճյուղում իրենց գործունեությունը, սրահների դիզայնը:

Ամերիաբանկի «Կամար» մասնաճյուղը

Այս մասնաճյուղը հագեցվածության առումով Հայաստանի ամենամեծ սպասարկման սրահներից մեկն է: Այն կառուցված է ժամանակակից ամենաբարձր պահանջներին համապատասխան, հագեցած է գերժամանակակից տեխնոլոգիական միջոցներով: Սրահում տեղակայված է նաև 4K վիդեոպատ: Ինտերիերում պահպանված են պատմական շենքի տուֆերը, որոնք համադրված են ժամանակակից դիզայներական լուծումների հետ: Սրահին կից գործում է 24/7 ռեժիմով աշխատող Express Banking համակարգը, որի մուտքի դուռը հին դիզայնով ու մետաղներով պահպանվել է Կովկասյան առևտրային բանկի ժամանակվանից: Այստեղ դեպոզիտային սեյֆերի ամենամեծ սարքն է, դրամարկղային սպասարկումը բավականին բարելավված է  ու հարմարեցված հաճախորդների համար: Շենքի մոտ տեղադրված է հիմնական սերվերային հանգույցը, որը Հայաստանում իր հզորությամբ լավագույններից է: «Կամար» բիզնես կենտրոնի 9700 քմ մենք ենք զբաղեցնում: Այստեղ ընդհանուր առմամբ աշխատում է գրեթե 550 հոգի՝ այս մասնաճյուղի և գլխամասի աշխատակիցները միասին վերցրած: Մեզ համար շատ կարևոր է այն փաստը, որ գրեթե բոլոր սենյակները ունեն արևի, բնական լույսի մուտք:

«Կամար» մասնաճյուղի ներքին հարդարանքը

Ամերիաբանկ «Կամար» մասնաճյուղը գտնվում է «Կամար» բիզնես կենտրոնում և զբաղեցնում է 2-րդից 6-րդ հարկերը: Հարկերի ներքին հարդարանքն իրականացված է «Ամերիա քաղաք» թեմայի տրամաբանության ներքո: Հարկերի միջավայրը խորհրդանշում է քաղաքի զարգացումը՝ տանելով մեզ անցյալից դեպի ապագա: Ներկայացված են հին Երևանը, արդյունաբերական դարաշրջանը խորհրդանշող ամերիկյան գործարար կենտրոնը (downtown), մեր օրերի կարևոր գաղափարախոսություններից մեկը՝ էկոլոգիական քաղաքը խորհրդանշող կանաչ քաղաքը և ապագայի նորարարական ու տեխնոլոգիական աշխարհը: Հանդիպումների սրահները կրում են հայ մեծերի անունները՝ Կոմիտասի, Սայաթ-Նովայի,  Մարտիրոս Սարյանի, Մեսրոպ Մաշտոցի, Հայաստանի հին տեղանունների անվանումները՝ Մուշ, Վան, Անի, Կարին, Կարս, Կիլիկիա և այլն: Կան նաև այլ անվանումներով սրահներ, որոնք համապատասխանում են տվյալ տարածքի դիզայներական լուծումներին՝ Մատրիցա, Ավատար, Թայմս Սքուեր, Ալֆա, Հորիզոն, Space X, Ուոլ Սթրիթ:

Շրջայց հարկերով

Ամերիաբանկի երկրորդ հարկը հատկացրել ենք Պրեմիում դասի հաճախորդների սպասարկման համար՝ ձևավորելով այն դասական զուսպ ոճով: Հանդիպումների սենյակում խնամքով ներկայացված է մեր պատմության էջերը կերտած քաղաքները, որպես մեր ակունքների լուռ վկաներ: Այստեղ են՝ Կիլիկիան, Կարսը, Կարինը, Մուշը, Վանը, Դվինը, Անին: Յուրաքանչյուր սենյակ ունի ի անվանը համապատասխան նկարներով ու պատմական տեղեկություններով պատկերային ձևավորում: Բոլոր սենյակների դռների ապակիները ձևավորվել են հին հայկական զարդանախշերով՝ ընդգծելով դրանց դասականությունն ու խորությունը: Որդեգրելով «Կամար» բիզնես կենտրոնի կարգախոսը՝ «Պահպանելով հինը՝ կերտենք նորը», որոշվեց երրորդ հարկը ձևավորել հին Երևանի՝ 20-րդ դարի սկզբի ճարտարապետությանը հատուկ լուծումներով: Այս հարկի 2 հանգստյան գոտուց մեկը հիշեցնում է Հանրապետության հրապարակն, իսկ շատրվանների փոխարեն այստեղ գործում են իրական ջրվեժներ: Երկրորդ հանգստյան գոտին գրադարանն է: Այս հարկում կան նաև քանդակագործության դետալներ՝ մանրաքանդակներով փայտյա դռներ, որոնք վերարտադրում են Աբովյան փողոցի հին երևանյան տներից մեկի դուռը:

ԱՅս հարկի հանդիպման սրահները կրում են հայ մեծերի՝ Մաշտոցի, Կոմիտասի, Սարյանի և Սայաթ-Նովայի անունները: Ընտրելիս կարևորել ենք ազգապահպան երեք հիմնական ուղղություն՝ գիրը, երաժշտությունն ու գեղանկարչությունը: 4-րդ հարկը խորհրդանշում է քաղաքների ինդուստրիալ զարգացումը:

Աջ թևում Downtown-ն է: Այստեղ ներքին հարդարանքն իրականացված է 960-1970-ականների ամերիկյան քաղաքների ճարտարապետության ոճով: Կենտրոնական սրահը արդյունաբերական աշխարհը խորհրդանշական կամրջով կապում է ապագայի հետ: Այստեղ գտնվում է նաև տեղեկատուի յուրօրինակ սեղանը, որը հնաոճ մեքենայի տեսք ունի: Այս հարկի հանդիպումների սրահը Թայմս Սքուերն է: Այստեղ են նաև խորհրդի անդամների, բանկի գլխավոր տնօրենի աշխատասենյակները և կոնֆերանսների դահլիճը՝ գերժամանակակից տեխնիկայով: Արդյունաբերական զարգացումից հետո աշխարհի քաղաքները սկսեցին գնահատել միջավայրին վնաս չհասցնելու կարևորությունը և շատ քաղաքներ որդեգրեցին «Կանաչ» քաղաքականություն: 5-րդ հարկը Green town-ն է՝ Կանաչ քաղաքը: Այստեղ ամբողջ հարկը հիմնված է հենց այդ գաղափարի վրա՝ էներգախնայողության, թղթի վերամշակման, բնության հետ ներդաշնակության ու առողջ ապրելակերպի խրախուսման գաղափարներին համահունչ: Հարկի ինտերիերում ներկայացրել ենք մերօրյա ամենազարգացած «Կանաչ» քաղաքներն արտացոլող էլեմենտներ: Այս հարկու տեղ է գտել Սինգապուրի հանրահայտ ֆուտուրիստական ծառը, որը խորհրդանշում է այլընտրանքային էներգիայի ստացման կարևորությունը: Հանգստյան գոտում աշխատակիցներին սպասում են հեծանիվներ, որոնք աշխատացնելով կարելի է մարզվել և այդ ընթացքում՝ ստացված էներգիայի շնորհիվ լուսավորել մեր թիմային ոգու կարևորագույն արժեքները ներկայացնող ցուցանակը: Կանաչ քաղաքի հանդիպումների սրահներից մեկը կրում է «Ավատար» անունը, էկոլոգիական թեմայով ֆիլմին համահունչ: Վեցերորդ հարկում ապագայի քաղաքն է՝ հագեցած տեխնոլոգիական լուծումներով՝ միտված դեպի տեխնոլոգիական զարգացումը: 6-րդ հարկը նաև օդանավակայանի ոճով է նորոգված: Այն ձևավորում է «Ֆուտուրիստիկ Երևան» անվամբ սեմինարների դահլիճի մուտքը: Այն լինելու է խոշոր հանդիպումների, նորարական գաղափարների ձևավորման դարբնոց: Գերժամանակակից տեխնիկայով հագեցած դահլիճի ձևավորումը խորհրդանշում է Երևանի ապագան՝ կանաչ տարածքներով, արդի ճարտարապետական լուծումներով, որոնք ներդաշնակորեն զուգակցված են Երևանյան ճարտարապետության մարգարիտների՝ Օպերայի, «Մոսկվա» կինոթատրոնի, Կասկադի, Մատենադարանի, Մարզահամերգային համալիրի և այլ շենքերի հետ: Այս հարկում են նաև «Ալֆա», «Հորիզոն» հանդիպումների սրահները: Դրանք իրենց անուններին համապատասխան հարդարմամբ աշխատակիցներին կոգեշնչեն առավել լայն մտահորիզոններով նայել առաջ, տեսնել ապագայի անսահման հնարավորություններն ու երազել:

Նոր ծառայություններ

Այս մասնաճյուղում փորձելու ենք ինտեգրված առաջարկներ անել, քանի որ պայմանները թույլ են տալիս: Մեր պրեմիում հաճախորդների շրջանակները ավելացել են և, հետևաբար ծառայությունները նույնպես ընդլայնվել են: Տարվա սկզբից ներդրել ենք ավտոմատ վարկավորման համակարգեր՝ օնլայն տարբերակով: Տարվա սկզբից մտել ենք այդ շուկա ու վերջին 4 ամիսների ընթացքում մենք զբաղեցնում ենք 2-րդ տեղը:  

Լիլիթ Դեմուրյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]