Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Մայիս

Հորդանանն իր դեսպանին հետ Է կանչել Իրանից. Al Arabiya


ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հորդանանի Հաշիմիթյան Թագավորությունն իր դեսպանին՝ Աբդալլահ Սուլեյման Աբու Ռումանին, հետ Է կանչել Իրանի Իսլամական Հանրապետությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 15-ին հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, որոշումը Թագավորության նախարարների խորհրդի կողմից ընդունվել Է Մերձավոր Արեւելքի երկրների գործերին միջամտելու Իրանի քաղաքականության կապակցությամբ: Նշվում Է, որ Հորդանանը ձգտում Է հասնել տարածաշրջանային անվտանգության, հատկապես Սաուդյան Արաբիայում եւ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի երկրներում: Վերջին տարիներին Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ դիմակայությունը զգալիորեն սրվել Է Եմենում ստեղծված ճգնաժամի պատճառով:

Կառավարական ուժերի կողմից հանդես եկող Էր Ռիադը պնդում Է, որ Թեհրանն աջակցություն Է ցուցաբերում խռովարար հուսիներին եւ զենք Է մատակարարում նրանց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ