Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մեկնարկում է ԲարՔեմփ Երևանը

Մեկնարկում է ԲարՔեմփ Երևանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ամերիկյան Համալսարանում հունիսի 16-ից 17-ը կկայանա (չ)կոնֆերանս «ԲարՔեմփ Երևան 2018»-ը:
(Չ)կոնֆերանսի նպատակն է գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակումը, ինչպես նաև ՏՏ ոլորտում նոր կապերի ստեղծումը:
Արդեն 10 տարի է, ինչ ԲարՔեմփ Երևանը մեկ հարկի տակ միավորում է ՏՏ ոլորտի հազարավոր մասնագետների:
(Չ)կոնֆերանսին այս տարի ելույթներով հանդես կգան բազմաթիվ միջազգային հյուրեր՝ Էվան Շելհամերը, Լեոնիդ Կուլիգինը կխոսեն արհեստական բանականության, Դանիել Տոնկոպիյը՝ ապագայի տրանսպորտի, Եվգենի Կալուժնին՝ փոքր հրթիռների, Իլյա Խաննիկովը՝ թռչող ավտոմեքենաների և սմարթ քաղաքների մասին, Գրեգորի Պետրովը, Ֆիլիպ Կրենը՝ ծրագրավորման խնդիրների, որոնողական համակարգերի մասին, Ջոել Բըրքը՝ e-Residency֊ի մասին, կներկայանա նաև Yandex֊ի թիմը, իսկ Cloudflare֊ի ամերիկյան գրասենյակից՝ Արեգ Հարությունյանը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս տարի ևս «ԲարՔեմփ Երևան 2018»-ին սպասվում են վարպետության դասեր ՏՏ ոլորտի լավագույն մասնագետների կողմից, ինչպես նաև աշխատաշուկա, որին մասնակցելու են տասնյակ ՏՏ ընկերություններ:
ԲարՔեմփ Երևանի գլխավոր գործընկերն է Ucom ընկերությունը, որի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նույնպես կներկայանա ժամանակակից ցանցերի առավելությունների մասին պատմող կարճ պրեզենտացիայով:
Հովանավորներն ու գործընկերներն են BetConstruct, Digitain, Rockbite Games, Workfront, Ginosi Apartels, SFL LLC,  AVETIQ, Vineti AM ընկերությունները։
Միջոցառման ժամանակացույցին և հյուրերի ցանկին կարելի է ծանոթանալ (չ)կոնֆերանսի պաշտոնական կայքում www.barcamp.am: (Չ)կոնֆերանսի պաշտոնական հաշթեգն է #barcampevn18:
ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է: ԲարՔեմփ Երևան միջոցառումները ամբողջությամբ կազմակերպվում են կամավորների ջանքերով, ովքեր հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների և մեդիա ոլորտի ներկայացուցիչներ են: Հայաստանում ԲարՔեմփը անցկացվում է 2009թ-ից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]