Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության բաժնի ուսանողներն ու դասախոսները հանդիպեցին աշխարհահռչակ թուրք պատմաբան Թաներ Աքչամի հետ

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության բաժնի ուսանողներն ու 
դասախոսները հանդիպեցին աշխարհահռչակ թուրք պատմաբան Թաներ Աքչամի հետ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության բաժնի ուսանողներն ու դասախոսները դեկան Ռուբեն Մելքոնյանի գլխավորությամբ հանդիպեցին ԱՄՆ Մասաչուսեթսի «Քլարք» համալսարանի պատմության դասախոս, պրոֆեսոր Թաներ Աքչամի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թաներ Աքչամը հանդիպման սկզբում ներկայացրեց իր վերջին ուսումնասիրությունը, որն ընթացիկ տարվա հունվարին տպագրվել է «Սպանության հրահանգներ. Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը» վերնագրով: Պատմաբանը նշեց, որ ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել հետազոտող Գրիգոր Գերերյանի անձնական արխիվն ու պատմաբան, լրագրող Արամ Անտոնյանի Նայիմ անունով թուրք պաշտոնյայի հուշագրությունը ներկայացնող գիրքը:

Ուսումնասիրության մեջ ներկայացված են թուրքական ժխտողականության վերաբերյալ պրոֆեսոր Աքչամի փաստարկները:

Թաներ Աքչամը նշեց, որ Թուրքիայի ներկայացրած արձանագրությունները խիստ հարցականի տակ են դնում իրականությունը և եղած իրական փաստաթղթերը, և որ ինքն իր ուսումնասիրությամբ բացահայտել է իրական փաստաթղթերի գոյությունն ու ճշմարտացիությունը:

Թաներ Աքչամն իր խոսքում նշեց, որ Ժխտողականությունն ի սկզբանե եղել է թուրքական քաղաքակրթության հիմքում և, որ թուրքական ժխտողականությունն իր մանրամասնություններով հասկանալու համար շատ կարևոր է հաշվի առնել այդ հանգամանքը:

«Ժխտողականության գաղափարը եղել է հենց սկզբից, և հայերի տարհանումն ու ցեղասպանությունը իրականացվել են հենց այդ գաղափարախոսության քողի տակ: Թուրքերն այդ ամենը կատարելով՝ ստեղծել են իրենց ճշմարտությունը, թե իբր տարհանման և վերաբնակեցման գործողությունները բարի նպատակ են հետապնդել: Ժխտողականության քաղաքականությունը մի ամբողջական մեխանիզմ է, որը ոչ միայն հերքում է իրողությունները, այլ նաև խեղաթյուրում»,-ընդգծեց նա:

Աքչամը նշեց, որ Ժխտողականության քաղաքականությունն ինքնին քաղաքական պայքար է, որտեղ Թուրքիան եղած իրողություններն ու փաստերը ծածկելու նպատակով  գրում է «նոր» պատմություն:

«Ժխտողականության քաղաքականությունը ստեղծում է իրարից խիստ տարբերվող  երկու իրականություններ, մեկը՝ իրականը և տեղի ունեցածը, մյուսը՝ հորինվածը։ Թուրքական ժխտողականության քաղաքականությունը տեղի է ունցել մի քանի փուլերով՝ դեպքերի ստեղծում, նորաստեղծ դեպքերի արխիվացում, նորաստեղծ դեպքերի ներկայացում, նոր պատմության կազմում, փաստաթղթերի ոչնչացում»,-նշեց Թաներ Աքչամը:

Հանդիպման ավարտին պրոֆեսորը մոտ մեկ ժամ պատասխանեց ԵՊՀ թյուրքագիտության բաժնի դասախոսների և ուսանողների հարցերին:

Ուսանողները և Թաներ Աքչամը քննարկեցին նաև ժամանակակից Թուրքիայի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները, Թուրքիայի կողմից Սիրիայում և Իրաքում իրականացվող ռազմական գործողությունները, և փորձեցին զուգահեռներ անցկացնել Օսմանյան կայսրության կողմից իրականացված պատմական տարբեր գործողությունների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]