Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայի նախագահի թեկնածու կուսակցապետը պնդում Է, որ ՆԱՏՕ-ն չի ապահովում իր երկրի անվտանգությունը

Թուրքիայի նախագահի թեկնածու կուսակցապետը պնդում Է, որ ՆԱՏՕ-ն չի ապահովում իր երկրի անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն չի ապահովում Թուրքիայի անվտանգությունը, դաշինքը քաոս Է ստեղծում իսլամական երկրներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է իսլամիստական Երջանկության կուսակցությունից Թուրքիայի նախագահի թեկնածու Թեմել Ղարամոլաօղլուն:

«Ինչ վերաբերում Է ՆԱՏՕ-ին, ապա սկզբնապես մենք դրան անդամակցեցինք որոշակի հանգամանքների բերումով: Բայց մենք միշտ տեսնում ենք ՆԱՏՕ-ի կողմից այդ դաշնակցության միակողմանի ըմբռնումը: ՆԱՏՕ-ի կողմից լուրջ ներդրում չկա մեր անվտանգության հարցում: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ՆԱՏՕ-ն փոխեց իր ռազմավարությունը, դաշինքի նախագծերն ուղղված են իսլամական երկրներում քաոսի ստեղծմանը, մեզ համար դա եւս ընդունելի չԷ»,-ասել Է Ղարամոլաօղլուն:

Նրա խոսքով՝ Թուրքիան տրամադրված Է զարգացնել հարաբերություններն Իրանի, Ռուսաստանի, ինչպես նաեւ Իրաքի, Սիրիայի, Եգիպտոսի եւ արաբական այլ երկրների հետ: «Այդ հարաբերությունները հարկավոր Է անպայմանորեն ամրապնդել նաեւ հետագայում, դա կարող Է տարբեր այլընտրանքներ բերել տարածաշրջան»,-նշել Է գործակալության զրուցակիցը:

Թուրքիայի նախագահի թեկնածուն քննադատել Է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը, որը, նրա խոսքով, ավանդաբար միակողմանի դիրք Է բռնում: «Դոնալդ Թրամփի գալն Էլ ավելի բարդացրեց իրադրությունը: Ցավոք, Թրամփը վարում Է խիստ չհաշվեկշռված քաղաքականություն, չի ճանաչում նույնիսկ այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել իրենից առաջ: Ինչպես նա ինքը ոչ ոքի չի վստահում, այնպես Էլ ոչ ոք նրան չի վստահում»,-հավելել Է Ղարամոլաօղլուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]