Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գանձակում հիմնանորոգվում է վթարային վիճակում գտնվող ոռոգման ջրանցքը

Գանձակում հիմնանորոգվում է վթարային վիճակում գտնվող ոռոգման ջրանցքը

ԳԱՎԱՌ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքում հունիսի սկզբից մեկնարկել եւ ընթանում են բնակավայրով անցնող ոռոգման ջրանցքի հիմնանորոգման աշխատանքները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գանձակի գյուղապետ Արմեն Պողոսյանը, 430 մետր երկարությամբ ջրանցքը վթարային վիճակում էր գտնվում ավելի քան 25 տարի, որտեղ ջրի կորուստները հասնում էին մոտ 70 տոկոսի, իսկ ոռոգման շրջանում կորսվող ջուրը հեղեղում էր բնակարանների նկուղները, խարխլում բնակարանները եւ այլ կարգի շինությունները: Հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ կառավարության կողմից տրամադրված սուբվենցիայի եւ տեղական բյուջեի միջոցների հաշվին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 13 միլիոն 500 հազար դրամ, շինարարության մրցույթը շահվել 12 միլիոն 900 հազար դրամով: Ծրագրի իրականացման միջոցների 60 տոկոսը կազմում է սուբվենցիան, 40 տոկոսը՝ Գանձակի գյուղապետարանի համաֆինանսավորումը:
«Հունիսի առաջին կեսի դրությամբ արդեն ավարտվել են ջրանցքի քանդման աշխատանքները, առուների համար նախատեսված բետոնյա կիսախողովակները ձեռք բերվել եւ ներկրվել: Այդ ջրանցքից օգտվում է մեր համայնքի տնտեսությունների 30-35 տոկոսը: Այս ծրագիրն անչափ կարեւոր է այնքանով, որքանով որ ոռոգման արդյունավետությունն է բարձրանում՝ բացառելով մատակարարվող ջրի կորուստները: Մյուս կողմից էլ շրջակայքի բնակարաններն ու շինություններն են ազատվում հեղեղավտանգ իրավիճակներից: Անելու ենք հնարավորը, որպեսզի մինչեւ հուլիսի 1-ը շինարարական աշխատանքներն ավարտված լինեն, որպեսզի ոռոգման շրջանի սկզբից տնտեսությունների համար կարողանանք ապահովել անխափան ջրամատակարարում»,-հավաստեց Արմեն Պողոսյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]