Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վիետնամը Չինաստանից պահանջելԷ հեռացնել ՀՕՊ-ի համալիրները Հարավչինական ծովի վիճելի կղզիներից

Վիետնամը Չինաստանից պահանջելԷ հեռացնել ՀՕՊ-ի համալիրները Հարավչինական ծովի վիճելի կղզիներից

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիետնամը Չինաստանից պահանջում Է անհապաղ դուրս բերել այն ամբողջ ռազմական սարքավորանքը, որը նա տեղակայել Է Արեւելյան ծովի (Հարավչինական ծովի վիետնամական անվանումը) Պարասելյան կղզիներում, եւ դադարեցնել ցանկացած միակողմանի գործողություններ այդ տարածքների նկատմամբ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության (ՎՍՀ) արտաքին գործերի նախարարության տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի տնօրեն Լե Թհի Թհու Հանգի հայտարարության մեջ, որը տարածվել Է հունիսի 15-ին:

Դիվանագետի ելույթը դարձել Է CNN հեռուստաընկերության ռեպորտաժի արձագանքը, որն այս շաբաթ ավելի վաղ, վկայակոչելով արբանյակային լուսանկարների վերլուծությունը, հայտնել Է, որ Չինաստանի հակաօդային պաշտպանության համալիրներ են հայտնվել Պարասելյան կղզիների կազմի մեջ մտնող Վուդի վիճելի կղզում: «Չինաստանի կողմից ՀՕՊ-ի միջոցների տեղակայումը Հոանգշա կղզիներում (Պարասելյան կղզիների վիետնամական անվանումը) այդ տարածքների նկատմամբ Վիետնամի ինքնիշխանության լուրջ խախտում Է: Չինաստանի այդ քայլերը նպաստում են լարվածության սաստկացմանը եւ սպառնալիք են ստեղծում Արեւելյան ծովի շրջանում նավարկության եւ օդագնացության ազատության համար»,- նշել Է ՎՍՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]